Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 11 հուլիսի 2006


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Լիբանանի արտաքին գործերի նախարար Ֆաուզի Սալլուխին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը նշել է, որ Հայաստանի և Լիբանանի միջև չկան քաղաքական խնդիրներ, հարաբերությունները ներդաշնակ զարգանում են, համագործակցության համար առկա է իրավապայմանագրային բավարար դաշտ: Ըստ կառավարության ղեկավարի, երկու երկրներն ունեն նաև միջազգային կազմակերպություններում փոխգործակցության հարուստ փորձ, հատկապես՝ ՄԱԿ-ի շրջանակներում, որը, սակայն, հնարավոր է ավելի խորացնել:


Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ հարկ է քննության առնել հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները վերականգնելու հնարավորությունը, որը Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի մահից հետո, նախկին ակտիվությամբ և արդյունավետությամբ չի գործում: Հանձնաժողովի վերջին նիստը տեղի է ունեցել Երևանում՝ վարչապետներ Անդրանիկ Մարգարյանի և Ռաֆիկ Հարիրիի մասնակցությամբ, ստորագրվել էր 3 գործնական ծրագիր, որոնց ժամկետը լրանում է 2007թ., և ըստ վարչապետի, անհրաժեշտ է երկկողմ ջանքերն ակտիվացնել դրանց իրագործման համար: Անդրանիկ Մարգարյանն օգտակար է համարել նաև հայ-լիբանանյան միջգերատեսչական խորհրդակցությունների ավանդույթի վերականգնումը, երբ տարին մեկ անգամ նիստեր էին հրավիրվում: ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանը և Լիբանանը սերտ քաղաքական ու տնտեսական հարաբերություններ ունեն Եվրոպական Միության և նրա անդամ երկրների հետ: Այս առումով, ըստ նրա, ևս փորձի փոխանակման, գործընկերության զարգացման մեծ դաշտ գոյություն ունի երկու երկրների միջև:


Հանդիպման ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են գյուղատնտեսության, զբոսաշրջության, ֆինանսաբանկային, ապահովագրական, մշակութային և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին: Նշվել է, որ մշակութային ոլորտում փոխգործակցության մասին գործնական ծրագրի համաձայն, նախատեսվում է անցկացնել հայ-լիբանանյան մշակութային օրեր երկու երկրներում, և այժմ հստակեցվում են ժամկետներն ու կազմակերպչական որոշակի հարցեր: Առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման առումով, կողմերը կարևորել են լիբանանյան բանկերի կողմից Հայաստանում մասնաճյուղերի բացումը, համատեղ նոր ձեռնարկությունների հիմնումը՝ ի լրումն արդեն հայաստանյան շուկայում գործող հայ-լիբանանյան մի շարք ՀՁ-ների:


Կարևորվել է նաև միջխորհրդարանական կապերի ակտիվացումը: Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ Հայաստանում մեծ երախտագիտությամբ են ընդունում Լիբանանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումը և բարձր են գնահատում լիբանանցիների ջերմ վերաբերմունքը Օսմանյան Թուրքիայում եղեռնից մազապուրծ հայերի նկատմամբ: Խոսելով հայ համայնքի մասին, ե'ւ ՀՀ վարչապետը, ե'ւ Լիբանանի արտգործնախարարը շեշտել են, որ հայերը, իբրև Լիբանանի արժանավոր քաղաքացիներ, իրենց մեծ ավանդն են բերում երկրի զարգացման գործում, ակտիվ ներգրավված են երկրի հասարակական-քաղաքական կյանքում և նպաստում են հայ-լիբանանյան հարաբերությունների ամրապնդմանը: Արտգործնախարար Ֆաուզի Սալլուխը հավելել է, որ Հայոց ցեղասպանության ընդունմամբ Լիբանանը մեկ անգամ ևս ապացուցել է, որ դեմ է բոլոր տեսակի բռնություններին ու ցեղասպանություններին, դեմ է ահաբեկչություններին, որի պատճառով ամեն օր աշխարհում հազարավոր մարդիկ են զոհվում:


Նշելով, որ Հայաստանն իրեն համարելով մերձավորարևելյան տարածաշրջանին հարող երկիր, ուշադրությամբ և մտահոգությամբ հետևում է տարածաշրջանում իրադարձությունների զարգացմանը, ՀՀ վարչապետը հյուրից հետաքրքրվել է մերձավորարևելյան հակամարտության զարգացումներով, ինչին ի պատասխան արտգործնախարար Սալլուխը մանրամասն ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում և Լիբանանի մոտեցումներն այդ զարգացումների վերաբերյալ: Նա կրկին ընդգծել է, որ իր երկիրը հակամարտությունները դիվանագիտական բանակցությունների և խաղաղ ճանապարհով լուծման կողմնակից է ու ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ:


Հանդիպման ընթացքում, պարոն Ֆաուզի Սալլուխը, նկատի ունենալով Հայաստանի փորձը և բարձրակարգ մասնագետների առկայությունը, ՀՀ կառավարության աջակցությունն է խնդրել Լիբանանի հարավում ականապատված տարածքների ականազերծման գործում, ինչին ի պատասխան Անդրանիկ Մարգարյանն ասել է, որ աջակցության հնարավորությունն անպայմանորեն կքննարկի համապատասխան նախարարությունների հետ:


Հանդիպման ավարտին Լիբանանի արտգործնախարարը ՀՀ վարչապետին ներկայացրել է նաև գործընկերոջ՝ Վարդան Օսկանյանի հետ հանդիպման արդյունքները, քննարկված հարցերի լայն շրջանակը: Նա նշել է, որ գործընկերոջն առաջարկել է միջկառավարական առաջիկա նիստը գումարել Լիբանանում և հույս է հայտնել, որ դրա շրջանակներում ևս հնարավոր կլինի ՀՀ վարչապետին հյուրընկալել իր երկրում:


Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ