ուրբաթ, 6 հուլիսի 2001
Հուլիսի 8-ին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Փարիզ, որտեղ ՀԲ-ի նախաձեռնությամբ տեղի կունենա հանդիպում մոտ 3 տասնյակ դոնոր երկրների և կազմակերպությունների հետ: Խորհրդատվական այդ հանդիպման ընթացքում կներկայացվեն և կքննարկվեն Հայաստանի տնտեսական առաջնահերթությունները, կառավարության մշակած աղքատության նվազեցման ռազմավարական ծրագիրը, տնտեսական աճի միտումները, նյույորքյան համաժողովին հաջորդած աշխատանքները, մեր երկրի մակրոտնտեսական իրավիճակը, հանրային հատվածի բարեփոխումներին՝ հակակոռուպցիոն պայքարին և պետական ծախսերի կառավարմանն ուղղված ծրագրերն ու քայլերը, առողջապահության, կրթության և սոցիալական պաշտպանության խնդիրները, դոնորների աջակցության ծրագրերը, դրանց համակարգման մեխանիզմները: Հուլիսի 11-ին կամփոփվեն հանդիպման արդյունքները, և ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երևան:
Պատվիրակության կազմում են ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցը, ԱԺ նախագահի տեղակալ Տիգրան Թորոսյանը, ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանը, ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը: