չորեքշաբթի, 4 հուլիսի 2001
Հուլիսի 5-ի՝ ՀՀ-ի Սահամանդրության ընդունման օրվա կապակցությամբ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է.
Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Սահամանադրության ընդունման օրվա կապակցությամբ: 1995 թվականին ընդունված ՀՀ Սահմանադրությունը, չնայած ակնհայտ թերություններին ու բացերին, կարծում եմ, կատարեց իր դերը մեր անկախ պետականության կառուցման, ժողովրդավարական և իրավական պետության, քաղաքացիական հասարկության ձևավորման գործում: Արժեքներ, որոնք համահունչ են եվրոպական և համաշխարհային քաղաքակիրթ երկրների ընտանիքին ինտեգրման, մեր պետության ու ժողովրդի որդեգրած նպատակներին: Մեր պետության և հասարակության զարգացման հետ միասին, բնականաբար, առաջանում է նաև հիմնական օրենքը բարեփոխելու, ժամանակի պահանջներին համապատասխանեցնելու, թերությունները շտկելու, բացերը լրացնելու անհրաժեշտությունը: Այսօր մենք ենք մեր Սահմանադրության բարեփոխման փուլում, չեմ կասկածում, որ այդ աշխատանքների ավարտին մեր պետությունը կունենա հիմնական օրենք, որն առավելագույնս կհամապատասխանի մեր երկրի ու ժողովրդի զարգացման առանձնահատկություններին: