երեքշաբթի, 3 հուլիսի 2001
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշումներով աշխատանքից ազատվել են կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալներ Երվանդ Ուրֆալյանը, Վալերիկ Հարությունյանը և Սամվել Մարգարյանը:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Զարեհ Սարգսյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության պետի պաշտոնից: Պետական գնումների գործակալության պետ է նշանակվել Գագիկ Խաչատրյանը:
Գագիկ Խաչատրյան
Ծնվել է 1952թ. Աշտարակի շրջանի Ավան գյուղում, բարձրագույն կրթությունն ստացել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում, մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ է, աշխատել է մի շարք ձեռնարկություններում՝ Երևանի «Բազալտ» գործարանում, իբրև վարպետ, ավագ վարպետ, ինժեներ-կոնստրուկտոր, «Ֆերիտ» գործարանում, իբրև ինժեներ-կոնստրուկտոր, նույն գործարանի Էջմիածնի մասնաճյուղում, իբրև գլխավոր ինժեներ, Երևանի «Պլաստիկ» միավորման Էջմիածնի մասնաճյուղում՝ գլխավոր ինժեներ, Երևանի կիսահաղորդչային տեխնիկայի հատուկ կոնստրուկտուրային բյուրոյում, իբրև բաժնի վարիչ, եղել է Աշտարակի «Տրանզիստոր» գործարանի տնօրենը:
1999թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է, ամուսնացած է, ունի 3 երեխա :