հինգշաբթի, 28 հունիսի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց ռուս տիեզերագնաց, ՌԴ ԳԱ անդամ, ԽՍՀՄ կրկնակի հերոս Վիտալի Լեբեդևին, որը Հայաստանում է գտնվում Գառնիում «Տիեզերքի թանգարան» ցուցահանդեսի բացման կապակցությամբ:
ՀՀ վարչապետը ողջունեց ռուս տիեզերագնաց գիտնականի այցը Հայաստան, նշելով, որ այն իր հերթին նոր խթան կհնդիսանա գիտության, հատկապես տիեզերական աստղագիտության բնագավառում հայ-ռուսական ավանդական համագործակցության շարունակման, համատեղ նոր ծրագրերի իրագործման համար:
Պրն Լեբեդևը, բարձր գնահատելով հայ գիտնականների ներդրումը տիեզերքի նվաճման, տիեզերական աստղագիտության մեջ մեծ ձեռքբերումների հասնելու գործում, կարևորեց Հայաստանի գիտական ներուժը, համապատասխան ինստիտուտները պահպանելն ու դրանց հիմքի վրա նորանոր ծրագրեր մշակելը, իրականացնելը և անչափ գնահատելի այդ ժառանգությունը սերունդներին փոխանցելը:
Ռուս գիտնականը այս ոլորտում հայ և ռուս գիտնականների փոխգործակցությունը համարեց բավական հեռանկարային: