Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 7 հունիսի 2001

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Կառավարությունը հավանություն տվեց «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով շուկայական տնտեսության պայմաններում ապահովվում է մշակույթի և արվեստի պահպանումն ու զարգացումը: Փաստաթղթով ՀՀ մշակութային օրենսդրության խնդիրների թվում նշվում են ՀՀ քաղաքացիների՝ խոսքի, ստեղծագործության ազատության, հասարակության մշակութային կյանքին մասնակցելու սահմանադրական իրավունքի ապահովումն ու պաշտպանումը, մշակութային գործունեության սուբյեկտների միջև առաջացող հարաբերությունների կարգավորումը, մշակութային հարստության պահպանման, տարածման և զարգացման համար իրավական երաշխիքների ստեղծումը: Սահմանվում են պետական մշակութային քաղաքականության սկզբունքները, պետական աջակցության ցուցաբերման իրավական հիմքերը, ստեղծագործական գործընթացին պետության կողմից չմիջամտելու երաշխիքները: Այս օրենքը հիմք է լինելու մշակութային գործունեությունը կարգավորող ՀՀ այլ օրենքների ընդունման համար: Գործադիրը հավանություն տվեց նաև «Փաստաբանական գործունեության մասին» ՀՀ օրենքում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Երկու նախագծերն էլ սահմանված կարգով կներկայացվեն Ազգային Ժողով: ՀՀ էներգահամակարգի կողմից էներգակիրների ներկրման համար պայմաններ ապահովելու նպատակով նիստում որոշվեց հանձնարարել ՀՀ էներգետիկայի ու ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններին՝ տեղեկացնել ՌԴ իրավասու մարմիններին՝ միջուկային վառելիքի ներկրման համար ՀՀ-ին տրամադրվող 11,7 մլն ԱՄՆ դոլար վարկի ստացումից հրաժերվելու մասին: Միաժամանակ հանձնարարվեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին տրամադրել բյուջետային երաշխիք՝ էներգակիրների ներկրման համար 10 մլն ԱՄՆ դոլար գումարով, 5 տարի մարման ժամկետով վարկ ներգրավելու համար: Մեկ այլ որոշմամբ 2001 թվականը Հայաստանի Հանրապետությունում հայտարարվեց «Երեխայի տարի»: Այդ կապակցությամբ անցկացվող միջոցառումների ծրագիր մշակելու, ՄԱԿ-ի երեխայի իրավունքների հարցերով 2001 թ. սեպտեմբերին կայանալիք հատուկ նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները համակարգելու և ՀՀ-ում երեխայի իրավունքների պաշտպանության ազգային ծրագիր մշակելու նպատակով որոշվեց ստեղծել միջգերատեսչական հանրապետական հաձնաժողով: Վերջինիս հանձնարավեց կառավարության հաստատմանը ներկայացնել ՀՀ-ում երեխայի իրավունքների պաշտպանության ազգային ծրագիրը, իսկ երկամսյա ժամկետում՝ «Երեխայի տարվա» կապակցությամբ անցկացվող միջոցառումների ծրագիրը: Կառավարությունն ընդունեց մանկական խնամատարական կազմակերպություններում խնամվող երեխաների և ստացիոնար ու տնային պայմաններում սպասարկվող միայնակ տարեցների ու հաշմանդամների սոցիալական սպասարկումը բարելավելու մասին որոշում: Մասնավորապես նախատեսվում է մշակել նշված սպասարկման համար անհրաժեշտ պետական նվազագույն չափորոշիչներ, որոնց պահպանման նկատմամբ վերահսկությունը վերապահվեց ՀՀ սոցիալական ապահովության նախարարությանը: Գործադիրը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում ուսուցման և հանրաետությունում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի ու դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգերը: Մեկ այլ որոշմամբ ՀՀ ԿԳՆ ճարտարագիտական համալսարանի Գյումրու կրթահամալիրի նախկին հանրակացարանի շենքը հանձնվեց Շիրակի մարզպետարանի տնօրինությանը՝ այն, որպես 40 բնակարանոց բնակելի շենք վերակառուցելու նպատակով:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ