երեքշաբթի, 7 փետրվարի 2006
Հիմք ընդունելով ՀՀ նախագահի 2004թ. մայիսի 31-ի «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի հայաստանյան ծրագրի հոգաբարձուների խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-96-N հրամանագրի 2.1 կետը` ԱՄՆ-ի «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի տնօրենների խորհրդի կողմից հավանության արժանացած «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի հայաստանյան ծրագրի իրականացման փուլը նախապատրաստելու նպատակով, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ նախատեսվել է ստեղծել աշխատանքային խումբ: Նույն որոշմամբ աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Դավիթ Ավետիսյանը: Սահմանվել է, որ աշխատանքային խմբի անհատական կազմը հաստատում և խմբի անդամների վարձատրությունն օրենքով սահմանված կարգով իրականացնում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը: