չորեքշաբթի, 23 մայիսի 2001
«ՀՀ բնակչության պաշտպանության 2001թ. հիմնական միջոցառումների պլանի» շրջանակներում, որը տվյալ տարվա համար մշտապես հաստատվում է ՀՀ վարչապետի՝ նաև իբրև ՀՀ քաղաքացիական պաշտպանության պետի կողմից, այսօր կառավարությունում անցկացվեց «Նախարարությունների դերը բնակչության պաշտպանության ոլորտում» թեմայով ուսումնավարժանք, որին մասնակցում էին նախարարությունների, գերատեսչությունների ղեկավարներ: Ուսումնավարժանքի նպատակն էր հստակ օրինակի վրա (այս դեպքում դիտարկված էր Լոռու մարզում տեղի ունեցած հավանական ուժեղ երկրաշարժը) պարզել կառավարության ստորաբաժանումների, համապատասխան նախարարությունների՝ իրավիճակին տիրապետելու և այդ իրավիճակում, իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում, տվյալ ոլորտում առաջացած խնդիրներին լուծում տալու պատրաստվածության աստիճանը:
Դիտարկվեց երկրաշարժի մասին ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության հաղորդումից և իրավիճակի մասին տեղեկատվություն տրամադրելուց անմիջապես հետո այդ կառույցների առաջին գործողությունները:
Բնակչության պաշտպանության միջոցառումների պլանի համաձայն, այսօրինակ ուսումնավարժանքներ կանցկացվեն նաև առանձին նախարարություններում և գերատեսչություններում, համապատասխան աշխատանք կտարվի բնակչության և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: