երեքշաբթի, 22 մայիսի 2001
ՀՀ կառավարության որոշմամբ հանրապետության էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման հետագա աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծված մրցութային հանձնաժողովին հանձնարարվել էր երկշաբաթյա ժամկետում կառավարություն ներկայացնել էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման աշխատանքների նոր ժամանակացույցը: Իսկ ՀՀ էներգետիկայի, ֆինանսների և էկոնոմիկայի, արդարադատության նախարարություններին հանձնարարվել էր՝ յուրաքանչյուրն իր իրավասությունների մասով, նույն՝ երկշաբաթյա ժամկետում մշակել և հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել միջոցառումների ծրագիր ՀՀ էներգահամակարգի էլեկտրական էներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման մրցութային փաստաթղթերի և կատարված աշխատանքների վերլուծության մասին, ինչպես նաև՝ նշված վերլուծության հարցերով զբաղվող խմբի կազմի վերաբերյալ առաջարկություն:
Այսօր՝ սահմանված երկշաբաթյա ժամկետը լրանալու օրը, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի ունեցավ մասնավորեցման հանձնաժողովի նիստ, որտեղ քննության առնվեցին նշված հանձնարարականների կատարման արդյունքները:
Հանձնաժողովի որոշումները կներկայացվեն կառավարության քննարկմանը և հաստատվելուց հետո կհրապարակվեն: