Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 7 հոկտեմբերի 2005

 


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովին և նրա գլխավորած պատվիրակությանը:


Նշելով հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը, կողմերը վստահություն են հայտնել, որ Հայաստանի ու Մոսկվայի կառավարությունների, ինչպես նաև քաղաքապետարանների միջև համակողմանի փոխգործակցությունը կարևոր դեր է խաղում երկու բարեկամ պետությունների ու ժողովուրդների հարաբերությունների սերտացման և զարգացման գործում:


Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանում Ռուսաստանի տարվա միջոցառումների անցկացման ընթացքից, ինչը լրացուցիչ խթան է հանդիսանում հայ-ռուսական համագործակցությանը բազմաթիվ ոլորտներում: Այդ համատեքստում նրանք առավել հանգամանորեն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական փոխգործակցությանը, որը, ըստ նրանց, դեռևս հետ է մնում քաղաքական ու ռազմաքաղաքական հարաբերությունների մակարդակից: Ընդգծելով, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն առևտրատնտեսական գործընկերը, կողմերը գոհունակությամբ նշել են նաև ՀՀ մարզերի և ՌԴ վարչական սուբյեկտների միջև համագործակցության՝ հատկապես վերջին շրջանում ակտիվ զարգացման իրողությունը: Այդ գործընթացում առանձնահատուկ տեղ ունի սերտ համագործակցությունը Երևանի և Մոսկվայի միջև, որը, ըստ Անդրանիկ Մարգարյանի, իր տնտեսական, գիտատեխնիկական ու մշակութային ներուժի շնորհիվ, Հայաստանի ու նրա մայրաքաղաքի համար ամենագրավիչ գործընկերներից մեկն է Ռուսաստանի Դաշնությունում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել, մասնավորապես, այս տարվա սեպտեմբերին Մոսկվայում հայկական ապրանք արտադրողների տոնավաճառը բարձր մակարդակով անցկացնելու կապակցությամբ, նշելով, որ արդյունքը սպասվածից ավելին է, ինչը, ըստ նրա, տարեցտարի կավելանա ու ավելի շոշափելի կդառնա:


Յուրի Լուժկովը նշել է, որ Մոսկվայի համագործակցությունը Երևանի հետ, այլ երկրների մայրաքաղաքների համեմատությամբ, շատ ավելի ծավալուն ու հագեցած է: Դա համարելով երկուստեք նպատակաուղղված քաղաքականության արդյունք, նա արտահայտվել է գործընթացը շարունակելու և էլ ավելի զարգացնելու օգտին: Որպես փոխշահավետ գործակցության որոշակի օրինակներ, նա նշել է երկու կողմերի գործարարների մեծ համաժողովի անցկացման ծրագիրը, համագործակցության ակտիվացումը կրթության ոլորտում, հայկական առևտրի կենտրոնի շինարարությունը Մոսկվայում, ինչպես նաև հայկական մշակույթի կենտրոնի ստեղծման ծրագիրը, Երևանում Մոսկվայի տան հիմնումը, որի վերաբերյալ Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը զեկուցել է, որ դրա հիմնարկեքը տեղի կունենա Յուրի Լուժկովի այս այցի շրջանակներում:


Վարչապետը և Մոսկվայի քաղաքապետը վստահություն են հայտնել, որ «Երևանի և Մոսկվայի գործադիր իշխանության մարմինների միջև 2005-2007թթ. համագործակցության ծրագրի» իրականացումը երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունները կբարձրացնի որակապես նոր մակարդակի: Միաժամանակ, նշվել է, որ չնայած երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճին, երկկողմ համագործակցության ոլորտում դեռևս չօգտագործված հնարավորություններ կան: Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է Հայաստանի ու, մասնավորապես, Երևանի տնտեսության մեջ Մոսկվայի գործարար շրջանակների մասնակցության ակտիվացման, լրացուցիչ ներդրումների ներգրավման հնարավորությունների քննարկման անհրաժեշտությունը: Ընդգծվել է նաև Մոսկվայի մեծաթիվ հայ համայնքի հնարավորությունների օգտագործման խնդիրը: Յուրի Լուժկովը գոհունակություն է հայտնել մոսկվահայ համայնքի հետ ամենատարբեր ոլորտներում մայրաքաղաքի իշխանությունների համագործակցությունից, իսկ Հայաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ Մոսկվայի բազմաթիվ արդյունաբերական, շինարարական ու առևտրային կազմակերպություններում, մշակութային և այլ հաստատություններում ղեկավար դիրքեր զբաղեցնող մեր հայրենակիցների ներգրավումը համատեղ մշակվող և իրագործվող ծրագրերում երկկողմ համագործակցությունը կդարձնի առավել արդյունավետ ու արգասավոր:


Կողմերի համոզմամբ, տնտեսական հարաբերությունների խթանմանը, այդ թվում ապրանքաշրջանառության ծավալների աճին զգալիորեն կարող է նպաստել նաև տրանսպորտային հաղորդակցության կարգավորումը:


Զրույցի ընթացքում Անդրանիկ Մարգարյանը և Յուրի Լուժկովն անդրադարձել են նաև երկու երկրների միջև զբոսաշրջության, գիտության ու տեխնիկայի, կրթության, մշակույթի և այլ բնագավառներում փոխշահավետ համագործակցության հարցերին: Նշվել է, որ 2005թ. Հայաստանում Ռուսաստանի տարվա և 2006թ. Ռուսաստանում Հայաստանի տարվա անցկացումը լավ հնարավորություն է երկու երկրների միջև հատկապես հումանիտար կապերի ակտիվացման համար: Հանդիպման ավարտին վարչապետը հույս է հայտնել, որ Յուրի Լուժկովի այցը նոր խթան կհանդիսանա Հայաստանի և Մոսկվայի կառավարությունների միջև փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանը և հաջողություններ է մաղթել նրան իր գործունեության բոլոր ասպարեզներում:


Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ