Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 7 հուլիսի 2005


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


«ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի «ՀՀ 2005թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը, 2005թ. իր պահուստային ֆոնդի հաշվին, 22 մլն դրամ է հատկացրել Արարատի մարզպետարանին՝ Վեդու քաղաքային համայնքի ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով: Մեկ այլ որոշմամբ, ՀՀ 2005թ. պետական բյուջեում կատարված վերաբաշխման և ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխությունների ընդունումը պայմանավորված է 2005թ. պետական բյուջեով Արարատի հինգ մարզային ավտոճանապարհների համար նախատեսված 80 մլն 5629 դրամ գումարով ավելի մեծ թվով ավտոճանապարհների պահպանման և շահագործման իրականացման հնարավորությամբ:


Կառավարությունը որոշել է համաձայնել Երևանի վարչական տարածքում տեղաբաշխված՝ պետական սեփականություն հանդիսացող գույքի մասնավորեցումից Երևանի քաղաքապետարանի անվամբ բացված հատուկ հաշվում կուտակված միջոցների մնացորդից 50 մլն դրամի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Երևանի Աջափնյակ համայնքի Մարգարյան փողոցի N 17 վթարային շենքի ամրացման աշխատանքների ֆինանսավորմանը:


Այլ որոշումներով, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է ռադիոակտիվ թափոնների պահեստարանների, ինչպես նաև ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների նախագծման լիցենզավորման կարգերն ու լիցենզիաների ձևերը: Մեկ այլ որոշմամբ, «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի համաձայն, բնապահպանական վերահսկողության ուղղությամբ լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ բնապահպանության նախարարությունը:


Նիստում կառավարությունը հավանություն է տվել «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Որոշման ընդունման նպատակը նշված օրենքը «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելն է:


Գործադիրը լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2005թ. ապրիլի 7-ի «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի առկայության դեպքում գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» N 719-Ն որոշման մեջ, որի համաձայն որոշումը չի տարածվում քաղաքային բնակավայրերի վրա: Մասնավորապես, սահմանվել է, որ քաղաքային բնակավայրերում սեփականության իրավունքով պատկանող հողամասին կից ինքնակամ զբաղեցված հողամասերի և (կամ) ինքնակամ զբաղեցված հողամասում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների հետագա կարգավիճակը որոշվում է ՀՀ քաղաքացիական և հողային օրենսգրքերով սահմանված կարգով:


Օրակարգում ընդգրկված հարցերի թվում գործադիրը, իր պահուստային ֆոնդի հաշվին, 18 մլն դրամ է հատկացրել ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդին՝ քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողների վարձատրությունն ապահովելու նպատակով:


«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքին և ՀՀ քրեակատարողական օրենսգրքին համապատասխան, նիստում հաստատվել է կալանավորված անձանց և դատապարտյալներին արգելված աշխատանքների և պաշտոնների ցանկը: Ուժը կորցրած է ճանաչվել «Կալանավորված անձանց արգելված աշխատանքների և պաշտոնների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2003թ. հունիսի 26-ի N 777-Ն որոշումը:


Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Բելիզի կառավարության միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցողների համար մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:


«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի համաձայն, նիստում հաստատվել է հսկիչ գնումների և հսկողական գործառույթների իրականացման ֆինանսավորման կարգը: Թույլատրվել է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը՝ օրենքով սահմանված դեպքերում հսկիչ գնումների և ՀԴՄ-ների կիրառման նկատմամբ հսկողական գործառույթների իրականացման նպատակով կատարվելիք ծախսերն իրականացնել կանխիկ ձևով, ինչպես նաև իրեն սպասարկող գանձապետական համապատասխան ստորաբաժանումում բացել գանձապետական արտաբյուջետային հաշիվ՝ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքով սահմանված տուգանքների կիրառումից գոյացած գումարների 10 տոկոս մասհանումների մուտքի և ծախսի համար:


Գործադիրն ուժը կորցրած է ճանաչել ՀՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 19-ի «Պարտադիր զինվորական ծառայության տարեկետման իրավունքից օգտվող և կոչում չունեցող քաղաքացիներին ոստիկանության ավագ խմբի պաշտոններում նշանակելու կարգը և պայմանները սահմանելու մասին» N 2085-Ն որոշումը, քանի որ այդ հարաբերությունները ներկայումս արդեն իսկ կարգավորվում են «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածով:


Նիստում կառավարությունը հավանություն է տվել նաև «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Որոշումն ընդունվել է, մասնավորապես, ՀՀ կառավարության կողմից 2004թ. օգոստոսի 26-ի N 33 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած ՀՀ պետական պարտատոմսերի երկրորդային շուկայում բորսայական առևտրի զարգացման հայեցակարգով նախատեսված զարգացման միջոցառումների ծրագրի ապահովման նպատակով:


«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը որոշել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից հետ վերցնել Երևանի Դավիթ Անհաղթի փողոց N 23 հասցեում գտնվող շենքի 4-րդ հարկի 241 քմ օգտակար մակերեսով տարածքը և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ որոշումից բխող գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով վերջինիս միջոցների հաշվին:


Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կրթության և գիտության նախարարության «Հայկական գյուղատնտեսական ակադեմիա» ՊՈԱԿ-ին ամրացված ՀՀ Արմավիրի մարզի Ոսկեհատի և ՀՀ Կոտայքի մարզի Բալահովիտի ուսանողական հանրակացարանների շենքերը հետ են վերցվել և անհատույց օտարվել են համապատասխանաբար Արմավիրի մարզի Ոսկեհատի և Կոտայքի մարզի Բալահովիտի գյուղական համայնքներին՝ պետական գրանցման ծախսերը կատարելով վերջիններիս հաշվին: Այդ կապակցությամբ ուժը կորցրած են ճանաչվել ՀՀ կառավարության 2002թ. ապրիլի 27-ի «Հայկական գյուղատնտեսական ակադեմիան վերակազմակերպելու մասին» N 471 որոշման կից ցանկի համապատասխան կետերը:


Նիստում գործադիրը հաստատել է նաև անշարժ գույքի կադաստրի զարգացման՝ ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող 2005թ. ծրագրերը, որը բխում է ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի «ՀՀ 2005թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման պահանջներից:


Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, կառավարությունը որոշում է ընդունել ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերի մեկ տասնյակից ավելի գյուղական համայնքների վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և այդ գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու մասին:


Կառավարությունը որոշել է, 2005թ. իր պահուստային ֆոնդի հաշվին, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 111 մլն 17 հազար 323 դրամ՝ 2005թ. հունիսի 7-ի «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-101-Ն օրենքի պահանջներից ելնելով 2005թ. սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը լրացուցիչ ֆինանսավորելու նպատակով, ինչպես նաև ՀՀ կառավարության 2002թ. հունվարի 18-ի «ՀՀ պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման համապատասխան: Որոշմամբ հաստատվել է նաև նշված ժամկետներում ՏԻՄ հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար ՀՀ կառավարության 2005թ. պահուստային ֆոնդի հաշվին նախատեսված միջոցներից կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակը:


Մեկ այլ որոշմամբ, գործադիրը հանձնարարել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին, 2005թ. կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, 1 մլն 778 հազար 470 դրամ հատկացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին՝ այս տարվա հուլիսին կայանալիք Արարատի մարզի Շահումյանի, Այգավանի, Ռանչպարի, Արևշատի, Արմավիրի մարզի Այգեկի, Աղավնատան, Նորավանի, Ձերժինսկու, Փշատավանի, Մրգաշատի, Վայոց Ձորի մարզի Գետափի գյուղական համայնքների ղեկավարների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:


«Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը որոշել է ՀՀ արխիվային գործի բնագավառում լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունները վերապահել ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը: Այդ կապակցությամբ փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2003թ. սեպտեմբերի 11-ի N 1298-Ն, ինչպես նաև 2003թ. նոյեմբերի 27-ի N 1549-Ն որոշումների մեջ:


 


 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ