երկուշաբթի, 7 մայիսի 2001
Այսօր ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավության միջև ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր՝ աղետի գոտու վերականգնման շրջանակներում 1988 թ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման ծրագրի վերաբերյալ:
ՀՀ կառավարության կողմից այն ստորագրեց քաղաքաշինության նախարար Դավիթ Լոքյանը, ԱՄՆ կառավարության կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանյան գրասենյակի (USAID) տնօրեն Քիս Սիմենսը: Հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցում էր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Նոր ծրագիրը հնարավորություն կտա շարունակել մինչ այդ յումրիում հաջող իրականացված՝ բնակարանների գնման վկայագրերի փորձնական գործընթացը և բնակարաններով ապահովել 1988թ. երկրաշարժից անօթևան մնացած Շիրակի և Լոռու մարզերի առնվազն 4000 ընտանիքների:
Ծրագիրը կաջակցի նաև տեղական իշխանություններին՝ քաղաքների վերականգնման գործում և կիրականացվի 20 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ աշխատանքային պայմանագրի միջոցով, որի իրականացման համար ՀՀ կառավարությունը կապահովի 30 միլիոն դրամի համաֆինանսավորում:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև դրամաշնորհների փորձնական տրամադրում գյուղական անհատ ընտանիքներին և քաղաքային համատիրություններին՝ անավարտ բնակարանների կառուցման, վերականգնման և բարելավման համար: