Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 3 մայիսի 2001

Այսօր տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանդիպումը երկօրյա պետական այցով Հայաստան ժամանած Լիբանանի Հանրապետության նախագահ Էմիլ Լահուդի հետ: ՀՀ վարչապետը շնորհավորեց Լիբանանի նախագահին իր երկրի հարավից իսրայելական զինված ուժերի դուրսբերման և այդպիսով երկրի այդ տարածքն ազատագրելու կապակցությամբ: Նա շնորհակալություն հայտնեց Լիբանանն իր երկրորդ հայրենիքը դարձրած սփյուռքահայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող ջերմ և բարյացկամ վերաբերմունքի, ինչպես նաև հայոց ցեղասպանության դատապարտման հարցում այդ երկրի վճռական մոտեցման համար: Բարձր գնահատելով Հայաստանի և Լիբանանի միջև քաղաքական փոխգործակցությունը, ՀՀ վարչապետը այն նպաստավոր և կարևոր հիմք համարեց դեռևս այդ մակարդակը չապահովվող տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Անդրանիկ Մարգարյանն այս հարցում կարևորեց հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը, նշելով, որ ՀՀ վարչապետի որոշմամբ արդեն ձևավորվել է հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը: Լիբանանյան կողմից այն արագ ձևավորելու դեպքում, ըստ վարչապետի, կարելի է առանց ժամանակ կորցնելու սկսել գործնական աշխատանքը և տարեվերջին ակնկալել որոշակի արդյունք: Անդրանիկ Մարգարյանը փոխշահավետ գործակցության համար ընդգծեց ֆինանսաբանկային ոլորտը, որտեղ Լիբանանը մեծ փորձ և առաջընթաց ունի: Ողջունելով Լիբանանում հայկական մշակույթի օրեր կազմակերպելու նախաձեռնությունը, ՀՀ վարչապետը Հայաստանի կողմից պատրաստակամություն հայտնեց մեր երկրում լիբանանյան դարավոր և հարուստ մշակույթը ներկայացնելու համար նույնպիսի միջոցառումներ կազմակերպել, ինչպես նաև շարունակել և ընդլայնել գիտա-կրթական բնագավառում համագործակցությունը, որը սկիզբ է դրվել Երևանի և Բեյրութի մայր համալսարանների միջև փոխգործակցությամբ: Լիբանանի նախագահը ևս կարևորեց երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացումը, նշելով, որ բարձր մակարդակի փոխայցելություններին զուգահեռ անհրաժեշտ է ակտիվացնել գործարարների շփումները: Նա խոստացավ վերադառնալուն պես հանձնարարել՝ արագացնել հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի լիբանանյան կազմի ձևավորման աշխատանքները և հետևողական լինել տնտեսական հարաբերությունների աշխուժացման ու զարգացման հարցում: Հանդիպման ավարտին Էմիլ Լահուդը ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին պաշտոնապես հրավիրեց Լիբանան:
Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ