Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 14 մարտի 2024

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչների վիճակահանությանը








Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչների վիճակահանությանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) ներկայացուցիչ Լանս Քելլին, ՀՖՖ գործկոմի անդամներ, ՈՒԵՖԱ-ի այլ ներկայացուցիչներ։

Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլը մեծամասշտաբ մարզական միջոցառում է, որի հյուրընկալելը ևս մեկ անգամ հանրահռչակում է մեր երկիրը: Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանի հավաքականը շատ հաջող է հանդես գալիս և տեղ է գտել Եվրոպայի 20 լավագույն հավաքականների վարկանիշային ցանկում։ Ըստ նրա՝ ֆուտզալը մեծ մասսայականություն վայելող մարզաձև է և ունի երկրպագուների մեծ բանակ։

ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչ Լանս Քելլին փոխանցել է կազմակերպության նախագահ Ալեքսանդր Չեֆերինի շնորհակալական խոսքը՝ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլը Հայաստանում հյուրընկալելու պատրաստակամության համար: Լանս Քելլին ընդգծել է, որ Հայաստանում ֆուտզալի զարգացման մեծ հեռանկարներ և ներուժ կա։

Ակնկալվում է մեծ թվով երկրպագուների ժամանում Հայաստան: Հայաստանի կառավարությունն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներդնում են բոլոր ջանքերը՝ մրցաշարը լավագույնս անցկացնելու համար։ ՀՀ կառավարությունը 279 մլն 954 հազար դրամ է հատկացրել Հայաստանում անցկացվելիք ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի անցկացման նպատակով: Այդ գումարով նախատեսվում է ձեռք բերել ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան բարձրակարգ ցուցատախտակ, որից հետագայում կկարողանան օգտվել մեր բոլոր մարզաձևերի ներկայացուցիչները՝ միջազգային մրցաշար անցկացնելու ժամանակ։

Վիճակահանության արդյունքում ձևավորվել են կիսաեզրափակչի հետևյալ զույգերը՝ «Պալմա Ֆուտզալ»–«Բենֆիկա», «Բարսելոնա»-«Սպորտինգ»: Մրցաշարի կիսաեզրափակիչ փուլի հանդիպումները կկայանան մայիսի 3-ին մարզահամերգային համալիրում։ Ժամը 18։00-ին կկայանա «Պալմա Ֆուտզալ» – «Բենֆիկա», իսկ ժամը 21։00-ին՝ «Բարսա» - «Սպորտինգ» հանդիպումը։ Երրորդ տեղի և եզրափակիչ հանդիպումները տեղի կունենան մայիսի 5-ին։ Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլի տոմսերի վաճառքը ՀՖՖ պաշտոնական կայքում կմեկնարկի մարտի 25-ից։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ