Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 29 դեկտեմբերի 2023

Քննարկվում են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների զբաղվածության, բնակարանային ապահովմանը միտված ծրագրեր


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոնում» կայացած ճեպազրույցի ընթացքում մանրամասներ են ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող սոցիալական աջակցության ծրագրերի ընթացքի և արդյունքների վերաբերյալ:

Նարեկ Մկրտչյանը, ամփոփելով կատարված աշխատանքները, նշել է, որ ՀՀ կառավարությունն արագ արձագանքել է ստեղծված իրավիճակին և այդ ընթացքում մշակել ու իրականացրել է աջակցության ամենատարբեր ծրագրեր՝ կարճաժամկետ, միջնաժամկետ: «Այս ընթացքում մենք կարողացել ենք կարճաժամկետ և միջնաժամկետ որոշ ծրագրեր մեկնարկել: Առաջնային և ամենակարևոր խնդիրները լուծելու համար իրականացվել է ընտանիքի յուրաքանչյուր անդամին 100 հազար դրամ միանվագ դրամական աջակցության ծրագիրը: Դրան զուգահեռ մենք ավելի միջնաժամկետ ծրագրերի մասին սկսեցինք մտածել: Խոսքը՝ 40+10 հազար դրամական 6-ամսյա աջակցության ծրագրի մասին է, որը տրամադրվել է բնակարանի վարձակալության և կոմունալ ծախսերը հոգալու համար: Նշենք նաև, որ 10 հազար դրամների շահառուներ են դարձել նաև ՀՀ-ում բնակարաններ ունեցող մեր հայրենակիցները»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ արագացված և պարզեցված ընթացակարգով իրականացվել է նաև 50 հազար դրամ աջակցության ծրագիրը, որը նույնպես ուղղված է առաջնային ծախսերը հոգալուն:

Նարեկ Մկրտչյանն ընդգծել է, որ այս ամիսների ընթացքում շատ ակտիվ աշխատանքներ են իրականացրել Միասնական սոցիալական ծառայության տարածքային 49 գրասենյակները, ինչպես նաև մի շարք տարբեր համայնքներում ստեղծված հումանիտար կայանները: Նախարարի խոսքով՝ բոլոր ծրագրերին զուգահեռ մշակվել են էլեկտրոնային հարթակներ, որոնք նպաստել են աջակցության տրամադրման հասցեականության և արդյունավետության բարձրացմանն ու օպերատիվ իրականացմանը: Հարթակների միջոցով հնարավոր է եղել նաև համակարգել տարբեր նախաձեռնություններ:

Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական երաշխիքների ապահովմանը՝ Նարեկ Մկրտչյանը հիշեցրել է, որ այդ նպատակով փոփոխություններ են կատարվել «Պետական կենսաթոշակների և նպաստների մասին» օրենքում: Արդյունքում՝ ՀՀ կառավարությանը լիազորություն է տրվել որոշակի առանձնահատկություններ սահմանել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցների կենսաթոշակների, նպաստների իրավունքի իրացման մասով: Ըստ այդմ` սահմանվել է, որ եթե անձը ԼՂ-ում հանդիսացել է կենսաթոշակառու, ապա վերջինս իր այդ իրավունքը կարող է ստանալ առցանց հարթակի միջոցով՝ դիմում լրացնելու դեպքում: Այս պահի դրությամբ, ըստ նախարարի, արդեն իսկ հաստատվել է ավելի քան 15 հազար դիմում: Իսկ եթե անձը ԼՂ-ում չի հանդիսացել կենսաթոշակառու, ապա նրան կենսաթոշակ նշանակելու և ստաժը հաշվարկվելու է ՀՀ կենսաթոշակային օրենսդրությամբ սահմանված կարգով: Այս դեպքում կենսաթոշակ նշանակելու համար պետք է դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ և անցնել սահմանված ընթացակարգերը: Նշվել է կենսաթոշակները և նպաստները վճարվում են միայն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կենսաթոշակների և նպաստների տեսակներին համապատասխան կարգով և չափով:

Աջակցության համապատասխան ծրագրեր են իրականացվել նաև հաշմանդամություն ունեցող անձանց, միայնակ տարեցների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար: «Այս պահին մեր խնամքի հաստատություններում ունենք 10 երեխա և ավելի քան 90 միայնակ տարեց : Մենք նաև այս ընթացքում աշխատանքներ ենք տարել ընտանիքներին վերամիավորելու ուղղությամբ: Ունենք նաև արտապատվիրակած ծառայություններ, որոնք իրականացվում են ՀԿ-ների միջոցով: Մենք հայտարարեցինք, որ այդ ծառայությունները հասանելի պետք է դարձնենք նաև ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար: Օրինակ՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին տնային պայմաններում որոշակի ծառայությունների մատուցելը»,-ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:

Նարեկ Մկրտչյանն ընդգծել է նաև, որ տարվել են աշխատանքներ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աշխատանքով ապահովելուն ուղղված, որի արդյունքում 1000-ավոր քաղաքացիների՝ տրամադրվել է խորհրդատվություն, տեղավորվել են աշխատանքի: Նա հայտնել է նաև, որ քննարկվում է զբաղվածության ավելի հստակ թիրախային միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու հարցը, որը հնարավորություն կտա ավելի մեծ շրջանակներ ներգրավելու: «Քննարկվում են տարբեր մոդելներ, ծրագրեր, և առաջիկայում առիթ կունենանք դրանց մասին խոսելու: Դրանք կարող են լինել ինչպես կայուն զբաղվածությանը, այնպես էլ բնակարանային ապահովմանը միտված ծրագրեր»,-ասել է նախարարը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ