Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 4 դեկտեմբերի 2023

Արայիկ Հարությունյանը պարգևատրել է բռնցքամարտի Աշխարհի պատանեկան առաջնության հաղթող Վաղարշակ Քեյանին







Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 3-ին հետևել է «Միկա» մարզահամալիրում ընթացող բռնցքամարտի Աշխարհի պատանեկան առաջնության մենամարտերին:

Երևանում ավարտին մոտեցող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունում դեկտեմբերի 3-ին ռինգ է դուրս եկել Հայաստանի 3 ներկայացուցիչ։

48 կգ քաշայինների պայքարում Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վաղարշակ Քեյանը եզրափակչում 4։1 հաշվով հաղթանակ է տարել Գերմանիայի ներկայացուցչի նկատմամբ և դարձել պատանեկան ԱԱ-ի հաղթող։ Երրորդ ռաունդում Քեյանը նաև նոկդաունի է ենթարկել մրցակցին։ Քեյանը նվաճել է Հայաստանի թիմի դեռևս միակ ոսկե մեդալը Երևանում ընթացող առաջնությունում։

48 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևները հանձնել է Արայիկ Հարությունյանը:

Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականի անդամ Արեն Խառատյանը երկրորդ տեղն է զբաղեցրել՝ 52 կգ քաշայինների եզրափակչում զիջելով Ղրղզստանի ներկայացուցչին և բավարարվել է արծաթե մեդալով։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 16-ամյա Սամվել Սիրամարգյանը ևս արծաթե մեդալ է նվաճել՝ 70 կգ քաշայինների եզրափակչում զիջելով լեհ մրցակցին։

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, պատանեկան ԱԱ-ի հաղթողի կոչման համար կպայքարեն նաև Հեղինե Պետրոսյանը (48 կգ), Առնո Դարչինյանը (46կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ) և Ալբերտ Հարությունյանը (75 կգ): Մրցումները կմեկնարկեն ժամը 15:00-ից:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ