Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 1 դեկտեմբերի 2023

Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Սպորտ. ծանրամարտի Եվրոպայի առաջնություն» թեմայով նամականիշով գեղաթերթիկի մարման արարողությանը










Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է «Սպորտ. ծանրամարտի Եվրոպայի առաջնություն» թեմայով նամականիշով գեղաթերթիկի մարման արարողությանը:

Գեղաթերթիկի վրա պատկերված են 2023 թվականի ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ ոսկե մեդալ նվաճած հայ ծանրորդները՝ Գոռ Սահակյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Սամվել Գասպարյանը, Գարիկ Կարապետյանը: 500 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է մարզիկ՝ ծանրաձողը բարձրացնելու պահին: Նամականիշի վրա պատկերված է «Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Մարումն իրականացրել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, Հայաստանի ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, 2023 թվականի ծանրամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրները՝ Գոռ Սահակյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Սամվել Գասպարյանը, Գարիկ Կարապետյանը:

Գեղաթերթիկի վրա նաև պատկերված է ծանրամարտի Եվրոպայի առաջնության լոգոտիպը: Նամականիշը տպագրված է Ֆրանսիայի Cartor տպագրատանը՝ 10 000 տպաքանակով: Դիզայնի հեղինակը Վահագն Մկրտչյանն է: Նամականիշով գեղաթերթիկը շրջանառության մեջ է դրվել այսօր` 2023 թվականի դեկտեմբերի 1-ին:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ