Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 23 փետրվարի 2005

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (ԱՀՌԾ) համակարգման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանը:

Խորհրդի քննարկմանն են ներկայացվել ԱՀՌԾ իրականացման աշխատանքների ընթացիկ համակարգման աշխատանքային խմբի ստեղծման և նրա կանոնակարգի հաստատման, ԱՀՌԾ Բաց ֆորումի աշխատանքային ծրագրի հաստատման և պատասխանատուի ընտրության, 2005թ. ԱՀՌԾ համակարգման մարմինների կողմից իրականացվելիք աշխատանքների ժամանակացույցի հաստատման և այլ հարցեր:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ հանրության լայն շրջանակների մասնակցությամբ ԱՀՌԾ-ի իրականացման, նրա մոնիտորինգի և գնահատման համակարգի կայացումը ծրագրի արդյունավետ իրականացման գործընթացի կարևորագույն նախապայմանն է: Կարևորելով հատկապես ԱՀՌԾ իրականացման թափանցիկության և հետադարձ կապի ապահովման խնդիրները, նա ընդգծել է, որ ավելի քան մեկ տարվա ընթացքում բոլոր շահագրգիռ կողմերի հետ կառավարության նախաձեռնած համագործակցության և գործընկերության մեխանիզմների մշակմանն առնչվող քննարկումների արդյունքում, 2004թ. հոկտեմբերին ստորագրվել է ԱՀՌԾ իրականացման գործընկերային համաձայնագիր, որով սահմանվել են առաջիկա երեք տարիների համար ռազմավարական ծրագրից բխող գերակայությունները, համաձայնագրի դրույթների իրականացման և վերահսկողության կազմակերպչական ու կառուցվածքային մեխանիզմները. «Եթե այսօր որոշակի հաջողություններ ենք ունեցել ռազմավարական ծրագրի մշակման գործընթացում, ապա դա նաև ձեր կատարած աշխատանքի արդյունքն է, և այն, ինչ որոշել ենք համատեղ ուժերով, պարտավոր ենք մինչև վերջ իրականացնել», - ասել է Անդրանիկ Մարգարյանը:

Ելնելով Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի և ԱՀՌԾ գործընկերային համաձայնագրի դրույթներից, այնուհետ համակարգող խորհուրդը ստեղծել է ԱՀՌԾ իրականացման աշխատանքների ընթացիկ համակարգման աշխատանքային խումբ և հաստատել վերջինիս կանոնակարգն ու անհատական կազմը՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ: Նշվել է, որ աշխատանքային խմբի հիմնական նպատակը մասնակցային որոշումների նախապատրաստման և ընդունման աշխատանքների իրականացումն է՝ դրանցում ներգրավելով ԱՀՌԾ գործընթացում շահագրգիռ հանրության առավել ակտիվ խմբերին: Նշված գործընթացում չներգրավված անհատներին և միություններին ևս՝ զարգացումների վերաբերյալ իրենց մոտեցումներն ու տեսակետներն արտահայտելու, առաջարկությունները լսելի դարձնելու հնարավորություն ընձեռնելու, ԱՀՌԾ իրականացման գործընթացի թափանցիկության և հետադարձ կապի ապահովման նպատակով, ձևավորվել է նաև մշտապես գործող ԱՀՌԾ Բաց ֆորում և հաստատվել է ֆորումի աշխատանքային ծրագիրը: ԱՀՌԾ Բաց ֆորումի պատասխանատու է նշանակվել «Հայ ժողովրդական ֆորում» հասարակական կազմակերպության նախագահ Լյուդմիլա Հարությունյանը:

Նիստում համակարգող խորհրդի անդամները հաստատել են նաև 2005թ. իրականացվելիք աշխատանքների ժամանակացույցը, որի գլխավոր միջոցառումներից են հուլիսին ԱՀՌԾ տարեկան հաշվետվության և հոկտեմբերին ԱՀՌԾ վերանայված տարբերակի ներկայացումը ծրագրի համակարգող խորհրդի հաստատմանը:

Համակարգման խորհուրդը հանձնարարել է ՀՀ նախարարներին և կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներին՝ ԱՀՌԾ տարեկան հաշվետվության և վերանայված փաստաթղթի նախապատրաստման գործընթացում անհրաժեշտ տեղեկատվական ու վերլուծական աջակցություն ցուցաբերել ընթացիկ համակարգման աշխատանքային խմբին: Առաջարկվել է նաև ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը՝ հիշյալ աշխատանքային խմբին ցուցաբերել անհրաժեշտ տեղեկատվական աջակցություն:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ