Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 18 հոկտեմբերի 2023

Հայաստանի դպրոցներում հոկտեմբերի 18-ի դրությամբ ընդգրկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 14.848 երեխա


ՀՀ մարզերի և Երևանի դպրոցներում հոկտեմբերի 18-ի դրությամբ ընդգրկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 14.848 երեխա, այդ թվում 4675-ը՝ Երևանում, 2514-ը՝ Կոտայքի մարզում, 2068-ը՝ Արարատում, 1290-ը՝ Արմավիրում, 883-ը՝ Լոռիում, 712-ը՝ Գեղարքունիքում, 707-ը՝ Արագածոտնում, 631-ը՝ Շիրակում, 581-ը՝ Սյունիքում, 465-ը՝ Տավուշում, 322-ը՝ Վայոց ձորում:

Այս մասին հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով կրթական աջակցության ծրագրերի ընթացքը:

Նախարարը նշել է, որ ավելի քան 1000 դիմորդներ դիմել են քոլեջներ ուսումնարաններ, հիմնականում՝ Երևանում գործող: «Մարզերի պարագայում գերակշռում են Կոտայքի մարզի ուսումնական հաստատություններ դիմած քոլեջների և ուսումնարանների ուսանողները: Մեր տպավորությամբ, այս պահին այս համակարգի ուսանողների շուրջ 45-50 տոկոսն արդեն իսկ դիմել է իր կրթության շարունակության համար: Բուհական մակարդակում մենք 1155 ուսանողներ ունենք, որոնք արդեն հաշվառվել են պետական բուհերում և դրանց մասնաճյուղերում: Սա նույնպես գրեթե 50 տոկոսն է կազմում»,-ասել է նախարարը:

Նշվել է, որ ԿԳՄՍ նախարարության կայքում հրապարակվել է բուհերի, քոլեջների, ուսումնարանների ցանկերը:

Անդրադառնալով ուսուցիչների մասնագիտական աշխատանքի շարունակության հնարավորություն տրվող աջակցության ծրագրին՝ Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է, որ համապատասխան հարթակը (https://kadrer.emis.am)՝ գործում է հոկտեմբերի 16-ից: «ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչներն այդտեղ գրանցվելու համար ընդամենը պետք է լրացնեն իրենց անուն, ազգանունը, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը: Մուտք են գործում համակարգ, որտեղ հասանելի է ուսուցչական թափուր աշխատատեղերի մասին ամբողջ ինֆորմացիան՝ ըստ մարզերի, ըստ բնակավայրերի և ըստ առարկաների խմբավորված: Ըստ այդմ՝ նրանք կկարողանան իրենց նախընտրած բնակավայրում գտնել իրենց դասավանդած առարկայի գծով թափուր աշխատատեղ: Հարթակի գործարկման պահին գրանցված էր 1422 թափուր աշխատատեղ, այս պահին այդ թիվը 1341-է: Սա նշանակում է, որ արդեն 81 ուսուցիչ այս համակարգի միջոցով ընտրել է իրեն հարմար աշխատավայրը: Հորդորում են, որ մնացած ուսուցիչներն էլ դիմեն»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ ԼՂ-ից Հայաստան է եկել 1500 ուսուցիչ:

Նազելի Բաղդասարյանը հիշեցրել է, որ շարունակվում է գումարների վճարումները քարտային փոխանցումների միջոցով. միանվագ 100 հազար դրամ աջակցությունը տրամադրվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 80 հազար անձի։ 100 հազար դրամ միանվագ աջակցության ծրագրի շրջանակում Միգրացիոն ծառայության կողմից հաշվառված շուրջ 31 հազար անչափահասներից dimum.ssa.am հարթակի միջոցով ընդունվել է ավելի քան 28 հազար անչափահասի դիմում։

ԼՂ տեղահանված 565 բուժաշխատող է գրանցվել, որից 240-ը ավագ, 325-ը` միջին բուժաշխատող: Առողջապահության նախարարության կողմից պետպատվերով վերապատրաստում է անցել 300 բուժաշխատող: Մարզերում առկա է 273 ավագ բուժաշխատողի և 59 միջին բուժաշխատողի թափուր հաստիք: Մասնագիտությունների ցանկը հրապարակված է Առողջապահության նախարարության կայքէջում:

Նշվել է նաև, որ այս պահի դրությամբ ԼՂ-ից ռազմական գործողությունների և պայթյունի հետևանքով ՀՀ տեղափոխված և մայրաքաղաքի բժշկական տարբեր կենտրոններում բուժում ստացող պացիենտների թիվը` 180 է: Նրանցից 32-ի վիճակը ծանր է, 9-ինը` ծայրահեղ ծանր: Վերջին շաբաթվա ընթացքում 75 բուժառու է դուրս գրվել լավացումով, սակայն շարունակում են գտնվել բժիշկների ամբուլատոր հսկողության տակ: Այս պահի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 35 550 հայրենակից է գրանցվել պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ