Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 13 հոկտեմբերի 2023

Միանվագ 100-հազարական դրամներն այս պահի դրությամբ ստացել է ավելի քան 81 հազար անձ


Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Նազելի Բաղդասարյանը ներկայացրել են «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքների ընթացքը:

Ինչպես նշել է Նազելի Բաղդասարյանը, միանվագ 100-հազարական դրամներն այս պահի դրությամբ ստացել է առավել քան 81 հազար անձ: Աջակցության գումարներն արդեն իսկ փոխանցվել են:

«Նախորդ շաբաթվա ընթացքում այս գումարները փոխանցվել էին 52 600 անձի: Այսօրվա տվյալներով՝ արդեն 29 078 անձի ևս փոխանցվել են գումարները, որից 14 593-ը անչափահասներ են: Այսինքն՝ առավել քան 80 հազար անձի փոխանցվել են միանվագ գումարները, մյուսների դիմումները մշակման փուլում են»,- ասել է Վարչապետի մամուլի քարտուղարը:

Նազելի Բաղդասարյանը նաև տեղեկացրել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները հյուրանոցներից ու հյուրատներից արդեն իսկ տեղափոխվում են վարձակալած բնակարաններ՝ հիշեցնելով, որ ՀՀ կառավարությունն ավելի քան 58 հազար մարդու կեցավայր է տրամադրել:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտնել է , որ 10 մարզում այսօրվա դրությամբ 80 128 ԼՂ-ից բռնի տեղահանված անձ կա: Նրանք տեղաբաշխված են եղել հյուրանոցներում, հյուրատներում, որոշ հարմարեցված շենք-շինություններում և անհատական բնակելի տներում: Այս պահի դրությամբ, սակայն, մարզերում տեղաբաշխվածներից 1629-ն են հարմարեցված շենք-շինություններում ապրում, մարզպետարանների կողմից աշխատանքներ են տարվում նրանց ավելի համար վայրեր տեղափոխելու ուղղությամբ: «Երեկ և այսօր եթե համեմատենք, մոտ 300 մարդ հյուրանոցներից տեղափոխվել է առանձին բնակարաններ կամ առանձնատներ, հյուրանոցներում հիմա կա 7782 անձ»,- ասել է նախարարը:

Գնել Սանոսյանը հայտնել է, որ բռնի տեղահանվածներին տեղավորելու գործընթացին զուգընթաց շահագրգիռ բոլոր գերատեսչությունների հետ համատեղ իրականացվում է նաև կարիքների գույքագրում: Տեղահանվածների կարիքները հոգալու համար Կառավարությունը պարբերաբար գումար է տրամադրում մարզպետարաններին: «Այսօր այդ գումարը 1 միլիարդ 360 միլիոն դրամ է, առաջիկայում՝ հավանաբար երկուշաբթի կամ երեքշաբթի, հաջորդ հատկացումը կլինի մարզերին»,-ասել է ՏԿԵ նախարարը:

Նշվել է նաև, որ ՀՀ մարզերի և Երևանի դպրոցներում հոկտեմբերի 13-ի դրությամբ ընդգրկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 13,443 երեխա, այդ թվում. Երևան՝ 4239, Կոտայքի մարզ՝ 2334, Արարատ՝ 1868, Արմավիր՝ 1161, Լոռի՝ 796, Գեղարքունիք՝ 672, Արագածոտն՝ 600, Շիրակ՝ 552, Սյունիք՝ 536, Տավուշ՝ 406, Վայոց ձոր՝ 279:

Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել է նաև, որ ԼՂ-ից ռազմական գործողությունների և պայթյունի հետևանքով ՀՀ տեղափոխված և մայրաքաղաքի բժշկական տարբեր կենտրոններում բուժում ստացող պացիենտների թիվը` 208 է: Նրանցից 56-ի վիճակը ծանր է, 10-ինը` ծայրահեղ ծանր: Երկու տասնյակից ավելի բուժառու է լավացումով դուրս գրվել: 20 պացիենտ է իրենց բուժումը ստանում արտասահմանյան տարբեր կլինիկաներում: Այս պահի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 26.512 հայրենակից է կցագրվել պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ:
 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ