Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 7 հոկտեմբերի 2023

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ընտանիքներում լույս աշխարհ են եկել 31 բալիկներ


Արտաշատ խոշորացված համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը և ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ներկայացրել են «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքների ընթացքը:

Նազելի Բաղդասարյանը նշել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների գնահատման գործընթացը շարունակվում է. անհրաժեշտ բոլոր միջոցները՝ տաք սնունդ, դեղորայք, հիգիենայի և այլ պարագաներ, տրամադրվում են շաբաթվա բոլոր օրերին: Նախօրեից արդեն մեկնարկել է 100 հազարական դրամ միանվագ գումարի փոխանցումների գործընթացը, որի 50 տոկոսն արդեն իրականացվել է: Երկուշաբթի օրվանից այն կշարունակվի: «Ուզում եմ այս ժամի տեղեկատվությունը սկսել նաև դրական լուրերով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ընտանիքներում լույս աշխարհ են եկել բալիկներ: Այսպես՝ 31 ծնունդ է գրանցել ՀՀ-ում, որից 11-ը՝ Երևանում, 20-ը՝ մարզերում: Ըստ այդմ, Գեղարքունիքում՝ 1, Շիրակում 2, Արարատում՝ 3, Լոռիում՝ 1, Կոտայքում՝ 4, Արմավիրում՝ 3 Տավուշում 1 և Սյունիքում՝ 5»,-ասել է Նազելի Բաղդասարյանը՝ հավելելով, որ Արտաշատ համայնքում առաջիկայում սպասվում է ևս մեկ ծնունդ: Վարչապետի մամուլի քարտուղարը նշել է նաև, որ Արարատի և Կոտայքի մարզերը հյուրընկալել են ամենաշատ թվով ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին:

Կառլեն Մկրտչյանը նշել է, որ Արարատի մարզում տեղակայված է ԼՂ-ից բռնի տեղահանված 19054 անձ: Համայնքի ղեկավարի խոսքով՝ մեր հայրենակիցների կեցության պատշաճ պայմանների ապահովման համար լայնածավալ աշխատանքներ են իրականացվում: Համայնքապետարանն աշխատում է արտակարգ ռեժիմով, ձևավորվել են տարբեր աշխատանքային խմբեր, հաշվառվման կենտրոնում սահմանվել է շուրջօրյա հերթապահություն: «Որևէ քաղաքացի գիշերակացի խնդիր չի ունեցել: Արտաշատ համայնքում այսօրվա դրությամբ 1241 բռնի տեղահանված ընտանիք է տեղակայված՝ 5199 անձ: 519 ընտանիք (2060 անձ) է տեղակայվել Արտաշատ քաղաքում, 722 ընտանիք (3139 անձ)՝ գյուղական բնակավայրերում, 114 ընտանիք (472 անձ)՝ ժամանակավոր կեցավայրերում և հյուրատներում: Վարձակալությամբ ապրում է 652 ընտանիք (2749 անձ): Անհատույց կամ բարեկամների մոտ ապրում է 475 ընտանիք (1978 անձ)»,-ասել է Կառլեն Մկրտչյանը:

Համայնքում կարիքների գնահատման արդյունքում տրամադրվում են անհրաժեշտ բոլոր միջոցները, մասնավորապես՝ դեղորայք է տրամադրվել 500 անձի, տաք ամենօրյա սնունդ՝ 300 անձի: «Արտաշատ քաղաքի մարզադպրոցի մի հատվածը վերապրոֆիլավորել ենք որպես ժամանակավոր կեցավայր: Այս պահին 120 հոգի է այնտեղ տեղակայված, նրանց ապահովում ենք 3 անգամյա տաք սննդով և հիգիենայի պարագաներով: Այս հարցում մեզ օգնում են ՀԿ-ները և համայնքի բնակիչները: Արտաշատ համայնքում գրանցվել է մեկ ծնունդ՝ լույս աշխարհ է եկել փոքրիկ Լուսեն»,- ասել է համայնքի ղեկավարը:

Նա տեղեկացրել է , որ ուշադրության կենտրոնում են գտնվում նաև մեր հայրենակիցների առողջապահական հարցերը, կազմակերպվում են նաև մասնագետների ամենօրյա այցելություններ խիտ բնակեցված կեցավայրեր:

Նազելի Բաղդասարյանը նշել է, որ այս պահի դրությամբ առավել քան 13 հազար անձ է արդեն գրանցվել առաջնային բուժօգնության հաստատություններում:

Վարչապետի մամուլի քարտուղարը մեկ անգամ ևս հիշեցրել է, որ 100 000 դրամ միանվագ աջակցությունն անչափահաս երեխաներին տրամադրելու համար անհրաժեշտ է, որպեսզի ծնողը մուտք գործի Միասնական սոցիալական ծառայության առցանց դիմումների համակարգ՝ www.dimum.ssa.am կայք, լրացնի տվյալները և կցի երեխայի ծննդյան վկայականը: Եթե այս գործողությունն իրականացնում է ոչ թե ծնողը, այլ օրինական ներկայացուցիչը կամ խնամակալը, ապա անհրաժեշտ է ներբեռնել նաև այդ փաստաթուղթը: «Ներբեռնված տվյալները մշակվում են, որից հետո ձեր էլեկտրոնային հասցեին կստանաք հետադարձ նամակ՝ հաստատում կամ մերժում: Մերժման պատճառերը նշված են կայքում: Խնդիրներ առաջանալու դեպքում կարող եք դիմել Միասնական սոցիալական ծառայություն, որտեղ ոչ միայն կպարզաբանեն, այլև լրացման ընթացակարգի հետ հարցում ճիշտ կուղղորդեն»,-ասել է նա:

Նազելի Բաղդասարյանը հիշեցրել է նաև, որ Ֆինանսների նախարարությունը գանձապետական հաշիվ է բացել Հայաստանում և արտերկրում բնակվող քաղաքացիների կողմից ցանկացած տարադրամի միջոցով նվիրատվությունների համար: Գանձապետական հաշվի համարն է՝ 900005002762:

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ