Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 6 հոկտեմբերի 2023

ԵՄ ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատարի հետ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հրատապ կարիքների գնահատման և աջակցության հարցեր









Հայաստանում է գտնվում Եվրոպական միության ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչի գլխավորած պատվիրակությունը: Փոխվարչապետ, «Հումանիտար կենտրոնի» աշխատանքները համակարգող Տիգրան Խաչատրյանը և Յանեզ Լենարչիչը հանդես են եկել հայտարարություններով:

Տիգրան Խաչատրյանը նշել է. «Պատվիրակության հետ տեղի են ունեցել մի շարք աշխատանքային արդյունավետ քննարկումներ: Հանձնակատարի հետ խոսել ենք այն հիմնական խնդիրների շուրջ, որոնք առաջացել են Ադրբեջանի կողմից շարունակական ուժի կիրառման և հայատյաց քաղաքականության իրագործման արդյունքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հումանիտար աջակցության առնչությամբ։

Խոսել ենք տեղահանված և Հայաստանում ապաստան գտած ավելի քան 100 հազար մեր հայրենակիցների հրատապ կարիքների գնահատման, այդ թվում՝ առողջապահական, սոցիալական, հոգեբանական, ֆինանսական աջակցության հարցերի շուրջ:

Ցանկանում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը բարձր է գնահատում այն արագ արձագանքը, որը Եվրոպական միությունը և նրա անդամ պետությունները ցուցաբերել և շարունակում են ցուցաբերել տեղահանված մեր հայրենակիցների առաջնահերթ կարիքների հասցեագրման ուղղությամբ։

Հանձնակատարի հետ կարևորել ենք հումանիտար բնույթի լայնածավալ անելիքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական միության կողմից գործադրվող ջանքերը համաձայնեցնելու, ստացվող հումանիտար աջակցությունը բռնի տեղահանվածների կարիքներին ուղղելու հարցում համագործակցության միասնական հարթակի ձևավորման և այդ ձևաչափով մեր գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու հարցերը։

Որպես առաջնահերթ գերակայություն առանձնացրել ենք մեր հայրենակիցների կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքների գնահատման կարևորությունը։ Դա այն հիմքն է, որը պետք է հնարավոր դարձնի բռնի տեղահանվածների խնդիրների արդյունավետ լուծումը և հասանելի հումանիտար աջակցությունը ճիշտ օգտագործելու եղանակով արագացնի մեր հայրենակիցներին բնականոն կյանքի վերադարձնելու ընթացքը։

Քննարկման ընթացքում եկել ենք այն համաձայնության, որ Եվրոպական միությունը կշարունակի ավելացված աջակցություն ցուցաբերել բոլոր անհրաժեշտ ուղղություններով՝ հաշվի առնելով այն մեծ փորձառությունը, որն ունի ճգնաժամային կառավարման հարցերում։

Համոզվածություն ենք հայտնում, որ Եվրոպական միության կողմից ցուցաբերվող աջակցությունն էապես կնպաստի նրան, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող ծրագրերն առավելագույն արդյունավետությամբ լուծեն բռնի տեղահանված մեր հայրենակիցների առաջնահերթ կարիքները»:

Յանեզ Լենարչիչն իր խոսքում նշել է. «Ես եկել եմ Հայաստան ցույց տալու համար Եվրամիության ամբողջական համերաշխությունը Հայաստանի, հայ ժողովրդի և, մասնավորապես, Ղարաբաղից տեղահանված մարդկանց։ Ինչպես գիտեք, Եվրամիությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանական ուժերի վերջին ռազմական գործողությունը Ղարաբաղի հայ բնակչության դեմ։ Ինչպես գիտեք, այս ռազմական գործողությունը հանգեցրել է ավելի քան 100 հազար մարդկանց տեղահանմանը դեպի Հայաստան։ Ես վստահեցնում եմ Հայաստանին ու հայ ժողովրդին, որ այս դժվարին իրավիճակում կարող են ապավինել Եվրամիության ամբողջական աջակցությանը։

Ղարաբաղի բնակչության դեմ ադրբեջանական ուժերի վերջին ռազմական գործողությունից անմիջապես հետո Եվրամիությունը ժամանել է այդտեղ: Մենք շատ արագ մոբիլիզացրել ենք ավելի քան 5 միլիոն եվրո հումանիտար աջակցություն, մի քանի օր անց կրկնապատկել ենք այն, և այսօրվա դրությամբ տրամադրել ենք ավելի քան 10 միլիոն եվրո հումանիտար աջակցություն՝ առաջին հերթին օգնելու համար այն մարդկանց, ովքեր տեղահանվել են Ղարաբաղից։ Բացի այդ, մենք մոբիլիզացրել ենք Եվրամիության հումանիտար օգնության պարագաների պաշարը, որը մոտակա ժամերին կուղարկվի Հայաստան՝ հումանիտար աջակցության կարիք ունեցող մարդկանց համար։ Այստեղ ցանկանում եմ ընդգծել Հայաստանի իշխանությունների կողմից իրավիճակի շատ արագ և արդյունավետ կառավարումը բոլոր մակարդակներում՝ կառավարության մակարդակից մինչև տեղական ինքնակառավարման մակարդակ։ Նաև կուզենայի ողջունել մարդկանց մեծահոգությունը՝ առաջին հերթին նրանց, ովքեր առաջարկեցին իրենց սեփական տները, որպեսզի ապաստան տան Ղարաբաղից տեղահանված մարդկանց։ Մենք նաև գործի ենք դրել ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը, քաջալերել ենք ԵՄ անդամ պետություններին և այս կառույցի այլ անդամներին արձագանքել իրավիճակին։ 13 երկիր արդեն արձագանքել է Հայաստանի կողմից աջակցության կոչին։ Բազմաթիվ երկրներ արդեն պատրաստակամություն են հայտնել և առաջարկել են աջակցություն, մասնավորապես՝ խոսքը սննդի, դեղորայքի, հիգիենայի պարագաների մասին է։ Շատ կարևոր է, որ դեղորայքն արդեն տրամադրվում է հիվանդանոցներին, որտեղ բուժում են ստանում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով վիրավորված անձիք։ Այդ երկրներն են՝ Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Լեհաստան, Ռումինիա, Իսպանիա, Շվեդիա և Նորվեգիա։ Այս երկրներն են, որ ցուցաբերել են ամբողջական համերաշխություն Հայաստանի հանդեպ։

Եզրափակելով խոսքս, ցանկանում եմ նշել, որ այս արտակարգ իրավիճակի ավարտից հետո մենք կշարունակենք միջնաժամկետ և երկարաժամկետ մեր աջակցությունը։ Եվ վերջապես, կցանկանայի վերահաստատել Եվրամիության անխոնջ աջակցությունը Հայաստանի սուվերենությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը»:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ