Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 26 սեպտեմբերի 2023

ԼՂ-ում պայթյունից տուժածներից 67-ը բուժում են ստանում Երևանի այրվածքաբանության կենտրոնում



Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:

Նազելի Բաղդասարյանը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարության օպերատիվ կենտրոնից ստացված տվյալները, որոնց համաձայն` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների տեղաբաշխման կայաններում հաշվառվել է 20 հազար 270 անձ: Ըստ մամուլի քարտուղարի՝ հաշվառումից հետո տեղի է ունենում տեղաբաշխում. քաղաքացիները սկզբում մուտք են գործում Կոռնիձորի հումանիտար կայան, այնուհետև Գորիսում տեղի է ունենում հաշվառումը։ «Գորիսում արդեն իսկ լուծվել է 650 անձի կեցության հարց, Սիսիանում` 169, Տաթևում` 171, Կապանում` 324, Մեղրիում` 19։ Սյունիքի մարզում, ընդհանուր առմամբ տեղաբաշխվել է 1298 տեղահանված անձ։ Վայոց ձորում տեղահանված անձանցից 532-ի կեցության հարցն է լուծվել, Գեղարքունիքի մարզում` 752-ի, Տավուշում` 268-ի»,-ասել է Նազելի Բաղդասարյանը: Նա նշել է, որ ընդհանուր առմամբ պետությունը հոգացել է 2850 անձի կեցության հարցը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ ԼՂ-ում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժած անձանցից 67-ը բուժում են ստանում Առողջապահության նախարարության Այրվածքաբանության ազգային կենտրոնում: «Մեծ մասի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և ծանր։ Ունենք նաև փոքրաթիվ միջին ծանրության դեպքեր։ Այրվածքաբանների մեր թիմին են միացել են նաև այլ նեղ մասնագետներ, և միասնական աշխատանք է տարվում, որպեսզի բոլոր կարիքները մեկ վայրում հնարավոր լինի ապահովել»,-ասել է նախարարը:

Անահիտ Ավանեսյանը հիշեցրել է, որ 23 վիրավորներ 2 օր առաջ տեղափոխվել էին Երևանի տարբեր բուժկենտրոններ. «Այսօր նրանք շարունակում են բուժօգնություն ստանալ, ստացել են վիրահատական միջամտություններ»:

Նախարարը նշել է նաև, որ գործընթացը շարունակվում է. շտապ օգնության մեքենաններն այս պահին էլ Ստեփանակերտից իրականացնում են թե՛ վիրավոր, թե՛ պայթյունի հետևանքով տուժած անձանց տեղափոխումներ:

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ