Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 13 սեպտեմբերի 2023

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀԲ տարածաշրջանային տնօրենին


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Կովկասի տարածաշրջանի տնօրեն Ռոլանդ Փրայսին: Հանդիպմանը ներկա էին նաև Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Կառոլին Գեգինատը և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Հարավային Կովկասի տարածաշրջանի ղեկավար Իվանա Դուարտեն:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Համաշխարհային բանկի 2024-2028թթ․Երկրի գործընկերության նոր շրջանակի մշակման աշխատանքների շուրջ: Քննարկվել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերն ու հնարավոր համագործակցության նոր ուղղությունները: Փոխվարչապետը կարևորել է համագործակցությունը մասնավորապես կրթության, ենթակառուցվածքների զարգացման, կապիտալի շուկայի զարգացման, հանրային կառավարման բարեփոխումների և թվայնացման ոլորտներում: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են նաև տարածաշրջանային խոշոր ենթակառուցվածքային ծրագրերում Հայաստանի ներգրավման կարևորությունը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորանը կարևորել է նաև IFC-ի համագործակցությունը Հայաստանի մասնավոր հատվածի հետ՝ ընդգծելով դրա նշանակությունը միջազգային լավագույն փորձի և լավագույն ստանդարտների ներդրման տեսանկյունից:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ