Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 25 հուլիսի 2023

Տեղի է ունեցել ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի նիստ










Ս.թ. հուլիսի 25-ին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի պայմաններում ԼՂ ժողովրդին աջակցության կառավարման աշխատանքային խմբի հերթական նիստը:

Նիստի ընթացքում քննարկվել է 2022թ. դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը:

Աշխատանքային խումբն արձանագրել է, որ հունիսի 15-ից ի վեր անհնար է դարձել մինչ այդ ՌԴ խաղաղապահ ուժերի և Կարմիր Խաչի միջոցով իրականացված խիստ սահմանափակ ծավալով հումանիտար բեռների տեղափոխումը: Դրա պատճառով Լեռնային Ղարաբաղում արձանագրվել է առաջին անհրաժեշտության ապրանքների՝ սննդամթերքի, դեղորայքի, բժշկական և հիգիենայի պարագաների, վառելիքի սուր պակաս, որը գումարվելով էլեկտրականության մատակարարման խափանմանը, առողջապահական համակարգի, կրթական հաստատությունների և սոցիալական ծառայությունների գործունեության խաթարմանը և գյուղատնտեսական աշխատանքների դադարեցմանը՝ հանգեցրել է աղետալի հետևանքների:

Արձանագրվել է ստեղծված իրավիճակի հատկապես ծանր ազդեցությունը բնակչության խոցելի խմբերի՝ երեխաների, հղի կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների և խրոնիկ հիվանդների վրա:

Աշխատանքային խումբը որոշումներ է կայացրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պարենային և բժշկական հրատապ հումանիտար աջակցության վերաբերյալ:
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ