Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 14 հուլիսի 2023

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ Ֆրանսիայի դեսպանությունում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը:

Փոխվարչապետը հանդես է ելույթով և Կառավարության անունից շնորհավորել Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ՝ մաղթելով բարեկամ Ֆրանսիային և ֆրանսիացիներին բարօրություն, իսկ հայ-ֆրանսիական բարեկամությանը՝ հարատևություն։

«1789 թվականի հուլիսի 14-ին ֆրանսիացիները, համախմբվելով ազատության, հավասարության և եղբայրության վեհ գաղափարների շուրջ՝ ժամանակակից աշխարհի համար ուրվագծեցին հիմնարար ազատությունների և ժողովրդավարության ուղին։

Ցանկանում եմ ընդգծել, որ համընդհանուր արժեքների վրա հիմնված Հայաստանի և Ֆրանսիայի միջև պատմական կապերն առանցքային նշանակություն են ունեցել մեր միջպետական առանձնաշնորհյալ հարաբերությունների զարգացման համար:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ երկու երկրներին հաջողվել է բարձրաստիճան քաղաքական սերտ երկխոսություն և արդյունավետ համագործակցություն ձևավորել բոլոր բնագավառներում»,-նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Իր խոսքում փոխվարչապետը նաև նշել է, որ հայ ժողովրդի պատմության մեջ իր ուրույն տեղն ունենալով` Ֆրանսիան նշանակալի դեր է ստանձնել հատկապես 20-րդ դարի սկզբին, երբ ցեղասպանությունից փրկված հազարավոր հայեր Ֆրանսիայի բարեկամական հողում ապաստան են գտել և արժանապատիվ կյանքի հնարավորություն ձեռք բերել:

«Բարձր ենք գնահատում բարեկամ՝ նախագահ Էմանուել Մակրոնի կարևոր դերակատարությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման գործում: Ցավով պետք է տեղեկացնեմ, որ չնայած տարածաշրջանում հարատև կայունություն և խաղաղություն հաստատելու մեր ջանքերին՝ իրավիճակն այս պահին ճգնաժամային է»,- նշել է Մհեր Գրիգորյանը:

Ամփոփելով իր խոսքը՝ փոխվարչապետը, օգտվելով առիթից, նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը ավարտող Ֆրանսիայի դեսպան Անն Լուոյին հայ-ֆրանսիական հարաբերությունների ընդլայնման ու խորացման ուղղությամբ ներդրած ջանքերի համար և մաղթել հաջողություններ՝ վստահեցնելով, որ նա միշտ կմնա հայերի բարեկամը:
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ