Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 7 հուլիսի 2023

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Բահրեյնի դեսպանին


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բահրեյնի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նասեր Մուհամմադ Յուսուֆ Ալ-Բելուշիին (նստավայրը՝ ք. Հռոմ):

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր առաքելության մեջ: Փոխվարչապետն ընդգծել է, որ երկու երկրների առևտրատնտեսական կապերի զարգացման մեծ ներուժ կա:

Մհեր Գրիգորյանը ներկայացրել է դեսպանին ներդրողների համար Հայաստանի առավելությունները, խոսել տարածաշրջանային ենթակառուցվածքային և էներգետիկ խոշոր ծրագրերում Հայաստանի մասնակցության հնարավորությունների մասին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Բահրեյնի երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավոր ուղղությունները: Կողմերը հայտնել են պատրաստակամություն համատեղ ջանքեր գործադրելու հայ-բահրենյան հարաբերությունների խորացման ուղղությամբ՝ այդ համատեքստում ընդգծելով միջկառավարական հանձնաժողովի ձևավորման անհրաժեշտությունը: 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ