Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 28 դեկտեմբերի 2000

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի 2000 թ. հոկտեմբերի 12-ի թիվ 689 որոշման համաձայն, հանրապետական օպերատիվ շտաբը շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների, Երևանի քաղաքապետի, ՀՀ մարզպետների, ջեռուցվող համայնքների ղեկավարների հետ համատեղ որոշակի աշխատանք է կատարել 2000-2001 թթ. բնակչությանը ջերմամատակարարում ապահովելու ուղղությամբ:

Այդ աշխատանքների ընթացքի մասին վարչապետին զեկուցվել է, որ հանրապետությունում դեկտեմբերի 7-12-ն ընկած ժամանակահատվածում կենտրոնացված ջերմամատակարարումը սկսվել է Գյումրի (590 շենք), Հրազդան (310-300 շենք), Սևան (139-137 շենք), Ջերմուկ (48-40 շենք) քաղաքներում: Ներկա դրությամբ ջեռուցման համակարգում գտնվող բոլոր շենքերը ջեռուցվում են: Չարենցավան քաղաքի ջերմամատակարարման խնդիրը կկարգավորվի դեկտեմբերի 29-ին (ուշացումը պայմանավորված է կանխավճարների գանձման հետ):

Երևան քաղաքում ջեռուցվում են 9-ը՝ Ավան, Արաբկիր, Դավիթաշեն, Նոր-Նորք, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն համայնքներ: Դեկտեմբերի 26-ի դրությամբ ջերմամատակարարման համակարգին միացվել են շուրջ 300 շենք, 13 դպրոցներ և հիվանդանոցներ: Մինչև դեկտեմբերի 30-ը Երևան քաղաքում ջեռուցվող շենքերի թիվը կհասնի մոտ 430-ի:

Հանրապետական օպերատիվ շտաբը մինչև հունվարի 15-ը ՀՀ վարչապետին լրացուցիչ կզեկուցի նաև ջերմամատակարարման համակարգի ֆինանսավորման, գանձումների հավաքագրման, ինչպես նաև վճարումների վերաբերյալ:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ