Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 13 ապրիլի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Էստոնիայի հանրապետության արտաքին գործերի նախարար Տոմաս Հենդրիկ Իլվեսին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը նշեց, որ անկախության հռչակումից հետո Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների հետ ՀՀ-ի երկկողմ հարաբերություններն անհամաչափ են զարգացել: Ըստ նրա, ի տարբերություն Ռումինիայի, Բուլղարիայի, վերջին շրջանում նաև Լեհաստանի, հայ-էստոնական հարաբերություններն անցած տարիներին ակտիվ զարգացումներ չունեցան, սակայն այսօր ակնհայտ է, որ փոխգործակցության բավականին ոլորտներ կան՝ բարձր տեխնոլոգիաների, գյուղմթերքի վերամշակման, մաքսային և հարկային համակարգերի, մշակույթի ուղղությամբ և այլն: ՀՀ վարչապետը կարևոր համարեց ետխորհրդային անցումային շրջանի հաջող հաղթահարման էստոնական փորձի փոխանակումը: Ընդգծելով տնտեսական հարաբերությունների համար իրավապայմանագրային անհրաժեշտ հիմքի ստեղծումը, Անդրանիկ Մարգարյանը համաձայնեց Էստոնիայի արտգործնախարարի այն տեսակետին, թե քաղաքական կամքի առկայության պարագայում կարող ենք ակտիվորեն սկսել համագործակցությունը: Պարոն Հենդրիկ Իլվեսը ՀՀ վարչապետին տեղեկացրեց, որ իր այցի նպատակն է վերականգնել նախկին հարաբերություններն ու դրանք ժամանակի պահանջներին համապատասխան զարգացնել: Նախարարն ուրախությամբ նշեց, որ այսօր արդեն ՀՀ-ի հետ կստորագրվի «Գույքի և եկամուտների կրկնակի հարկումից խուսափելու մասին» համաձայնագիրը: Հանդիպման ընթացքում արծարծվեցին նաև տարածաշրջանային խնդիրներ: ՀՀ վարչապետը շնորհակալություն հայտնեց Էստոնիային՝ Եվրոխորհրդին Հայաստանի լիիրավ անդամակցության գործընթացում ցուցաբերած աջակցության համար և մաղթեց, որ այդ երկիրը հնարավորինս շուտ անդամակցի Եվրոպական միությանը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ