Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 7 հոկտեմբերի 2004


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


Կառավարությունը հաստատել է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը և Երևանի՝ տեղափոխման ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակը: Նշվել է, որ դեռևս 1983թ. Հայկական ՍՍՀ մինիստրների խորհրդի որոշմամբ հաստատված այդ հուշարձանների ցուցակը ներկայումս չի համապատասխանում հանրապետության վարչատարածքային բաժանմանը, հուշարձանների արժևորման չափանիշներին և տեղեկատվության մշակման ու ինտեգրացման կից մեթոդներին, միասնական կադաստրավորման պահանջներին:


Նիստում հավանություն է տրվել «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերին: Առաջարկվող փոփոխությունների շարքում նշվում է, որ ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով 2005-2006 թթ. ընթացքում խոտանման դեպքում, գույքահարկի պարտավորությունը դադարում է այդ փոխադրամիջոցի վերջին տարեկան տեխնիկական զննության տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից սկսած: Նույն որոշմամբ ՀՀ ոստիկանապետին հանձնարարվել է՝ իրավասու նախարարությունների և այլ պետական կառավարման մարմինների հետ համատեղ, նշված օրենքները ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի խոտանման կարգը:


Կառավարության որոշմամբ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին Պուշկինի անվան զբոսայգուն հարող հատվածից տրամադրվել է 600 քմ մակերեսով հողամաս, անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով՝ մշակութային կենտրոն կառուցելու նպատակով: Երևանի քաղաքապետին հանձնարարվել է՝ մեկամսյա ժամկետում ճշտել հողամասի սահմանները և կատարել անհրաժեշտ ձևակերպումները:


Փոփոխություն կատարելով 2003թ. հունիսի 17-ի N 720-Ա որոշման մեջ, կառավարությունը թույլատրել է Երևանի քաղաքապետին՝ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ին, որպես տարածքի փոխանակում, «Կասկադ» համալիրի ձախակողմյան մասում տրամադրել 0,42 հա մակերեսով հողամաս, անհատույց սեփականության իրավունքով, և ՀՀ բնապահպանության նախարարության «Հիդրոօդերևութաբանություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, որպես տարածքի փոխանակում, տրամադրել 0,5 հա մակերեսով հողամաս «Կասկադ» համալիրի ձախակողմյան հատվածից՝ անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով: Նույն որոշմամբ, ՀՀ պետական պահպանության ծառայությանը Պուշկինի անվան զբոսայգու տարածքում տրամադրվել է 0,285 հա մակերեսով հողամաս և տարածքում գտնվող վարչական շենքն ու հարակից շինությունները՝ 8.080 հազար դրամ արժեքով, անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով:


Գործադիրը որոշել է «Ավետ Տերտերյան - 75» միջազգային գիտաժողով- փառատոնի անցկացման նպատակով, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությանն աջակցելու համար, ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացնել 7 մլն 560 հազար դրամ՝ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին:


Կառավարությունը հաստատել է նաև ազատազրկման վայրում գտնվող ազատազրկվածին կենսաթոշակ նշանակելու, վճարելու և նրան հաշմանդամ ճանաչելու կարգը:


Նիստում հավանություն է տրվել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Նախագծով նախատեսվում է աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով հաշմանդամ ճանաչված անձի կենսաթոշակի վճարումը ևս իրականացնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով՝ գործատուի կողմից կապիտալացված գումարների հաշվին:


Կառավարությունը փոփոխություն է կատարել 1998թ. փետրվարի 5-ի «ՀՀ պաշտպանության նախարարությանը մի շարք ընկերություններում պետական բաժնեմասի տնօրինման իրավունք վերապահելու մասին» N 48 որոշման մեջ, ըստ որի «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահվել է ՀՀ պաշտպանության նախարարությանը: Որոշման ընդունումը հնարավորություն կտա «ԵրՄՄԳ» ՓԲԸ-ն դարձնելու ՀՀ պաշտպանության նախարարության կապի միջոցների արտադրության բազային ձեռնարկություն, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հիշյալ ընկերության հիմնական պատվիրատուն ՀՀ պաշտպանության նախարարությունն է:


Գործադիրը որոշել է Երևանի Տիգրան Մեծի պողոտայի N 34 հասցեում գտնվող 1939թ. կառուցված Երևանի քաղաքապետարանի «N 2 վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացված շենքի 1-ին հարկն ամբողջությամբ անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հայաստանի բնության պետական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: Նշվել է, որ բարեգործական ծրագրերի շրջանակներում թանգարանը վթարային վիճակից վեր է ածվում եվրոպական չափանիշներին համապատասխանող թանգարանի և որպես այդպիսին՝ հանդիսանում է ԱՊՀ ութ համալիրային բնության թանգարաններից մեկը: Մեկ այլ որոշման համաձայն, Հայաստանի Հանրապետության ուսանողական մարզական խաղեր անցկացնելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիային տրամադրելու համար, 2004թ. 3-րդ եռամսյակում հատկացվել է 2 մլն 800 հազար դրամ՝ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:


Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 5-րդ մասով, «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ ՀՀ կառավարության անունից կնքված և գործող միջազգային համաձայնագրերի պատշաճ կատարումն ապահովելու նպատակով, կառավարությունը որոշել է հաստատել «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին» ՀՀ գործող միջազգային համաձայնագրերի որոշ դրույթները կիրառելու մասին» կարգը, «Հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից գանձվող հարկի դրույքաչափի նվազեցման կամ հարկումից ազատման մասին» սերտիֆիկատ-դիմումի ձևն ու լրացման և ներկայացման կարգը: Նույն որոշմամբ հաստատվել է նաև «Հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից գանձված հարկերը վերադարձնելու մասին» սերտիֆիկատ-դիմումի ձևն ու լրացման և ներկայացման կարգը:


Կառավարության որոշմամբ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն առանձնացման ձևով վերակազմակերպվել է՝ ստեղծելով «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ: Վերջինիս պետական սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվել են ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին: Որոշման նախագծի ընդունմամբ հնարավորություն է ստեղծվում «Հայջրմուղկոյուղու» առկա պարտավորություններին լուծում տալու և ընկերության կառավարումը ստանձնած միջազգային օպերատորային աշխատանքային առավելագույն արդյունավետ պայմաններ տրամադրելու:


Գործադիրը որոշել է թույլատրել ՀՀ կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչությանը՝ իր տնօրինության «Էներգետիկ» հանգստյան տան գույքը ուղղակի եղանակով վաճառել քաղաքացի Ալբերտ Բաղդասարյանին:


Մեկ այլ՝ 2004թ. փետրվարի 19-ի թիվ 364 որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 1997թ. հունիսի 25-ի N 218 որոշմամբ հաստատված «Արմենթել» ՀՁ-ի լիցենզիայում կատարված փոփոխությունները ուժի մեջ մտնելու ժամկետը՝ նախկին որոշմամբ հաստատված հոկտեմբերի 12-ից տեղափոխել է հոկտեմբերի 28-ը:


Նիստում որոշվել է «Ծաղկաձորի գլխավոր մարզաբազա» ՓԲԸ-ի գույքի կազմից առանձնացնել 4904,5 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը և այն հանձնել կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի հաշվեկշռին՝ համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը: Իսկ ֆիզկուլտուրայի և սպորտի պետական կոմիտեին հանձնարարվել է՝ այդ գույքը նվիրատվության կարգով հանձնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին՝ պայմանով, որ վերջինս պետք է իր միջոցների հաշվին սահմանված ժամկետում իրականացնի գույքի անհրաժեշտ վերակառուցման և նորոգման աշխատանքները՝ նորմատիվային պահանջներին և նախագծին համապատասխան:


Գործադիրն այլ որոշումներով, Արմավիրի մարզի Կողբավանի, Խանջյանի, Բագարանի, Արտամետի, ինչպես նաև Արարատի մարզի Կողբավանի գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականության հողամասերը անհատույց սեփականության իրավունքով փոխանցել է նշված համայնքներին:


Կառավարության նախկինում ընդունված որոշման մեջ փոփոխություն կատարելով՝ «Մամուլի աշխատողի օր»-ը անվանափոխվել է և դարձել «Հայ մամուլի օր»:


Նիստում որոշվել է վաղաժամկետ դադարեցնել Գեղարքունիքի մարզի Գեղարքունիքի գյուղական համայնքի ղեկավարի (մահվան կապակցությամբ) և Շիրակի մարզի Մեծ Սարիարի գյուղական համայնքի ղեկավարի (վատառողջության պատճառով) լիազորությունները, այդ համայնքներում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակել և անցկացնել ու ֆինանսավորել ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը:



Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ