Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 20 սեպտեմբերի 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է ԵՄ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ռոմանո Պրոդիին:

Ողջունելով Եվրահանձնաժողովի նախագահի տարածաշրջանային այցը, վարչապետը նշել է, որ այն վկայում է Հարավային Կովկասի նկատմամբ Եվրամիության աճող հետաքրքրության մասին և կարող է նոր խթան հանդիսանալ ԵՄ-Հայաստան-տարածաշրջանի երկրներ հարաբերությունների հետագա զարգացման համար: Անդրանիկ Մարգարյանը ԵՀ նախագահի այցը կարևորել է, մասնավորապես, այս տարվա հունիսին ԵՄ գագաթաժողովում «Ընդլայնված Եվրոպա. նոր հարևաններ» քաղաքականության մեջ Հարավային Կովկասի երկրներին ընդգրկելու մասին կայացված որոշման համատեքստում: ԵՄ այդ նախաձեռնությունը, ըստ նրա, հավասար հնարավորություն է ընձեռում տարածաշրջանի երկրներին՝ Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու և ընդլայնելու, ժողովրդավարական և սոցիալ-տնտեսական բարեփոխումների ընթացքը արագացնելու համար: Ներկայացնելով եվրաինտեգրման ուղղությամբ կատարվող քայլերը, Հայաստանի կառավարության ղեկավարը նշել է, մասնավորապես, «Ընդլայնված Եվրոպա. նոր հարևաններ» քաղաքականության շրջանակներում երկկողմ առևտրի խթանման, գիտության և հետազոտությունների, Հայաստանի և Եվրամիության օրենսդրությունների ներդաշնակեցման ոլորտներում համագործակցության խորացման ուղղությամբ արդեն իսկ կատարվող և ծրագրված աշխատանքները: Նա տեղեկացրել է, որ «Եվրոպական հարևանության» Գործողությունների ծրագիրը Հայաստանը դիտում է որպես որոշակի քայլերի համադրում՝ ուղղված երկկողմ առաջնայնություն հանդիսացող Գործընկերության և համագործակցության համաձայնագրի իրականացմանը, որի Ազգային ծրագիրը կմշակվի առաջիկայում: Ըստ վարչապետի, այդ գործընթացի հաջող ավարտը հնարավորություն կտա հավակնելու ԵՄ-ի հետ որակական նոր հարաբերությունների հաստատմանը՝ «Հարևանության համաձայնագրի» կնքմանը: Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ Հայաստանն ակնկալում է հնարավորինս արագ սկիզբ դնել Գործողությունների ծրագրի համատեղ քննարկմանն ու մշակմանը և հավաստել է այդ խնդրում աջակցություն ցուցաբերելու մեր երկրի իշխանությունների պատրաստակամությունը:

Եվրահանձնաժողովի նախագահ Ռոմանո Պրոդին վստահեցրել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հարավային Կովկասի երկրներին՝ ժողովրդավարական արժեքների վրա հիմնված կայուն հասարակություն ստեղծելու ճանապարհին: Նա հայտնել է, որ առաջիկա ամիսներին հանձնաժողովը հարավկովկասյան երեք երկրների վերաբերյալ զեկույցներ է պատրաստելու՝ քաղաքական և տնտեսական բարեփոխումների, ինչպես նաև տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորման հարցում ձեռք բերած առաջընթացը գնահատելու նպատակով:

Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային համագործակցության խնդիրներին: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը, որը կարևորում է հարևան բոլոր երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումը: ՀՀ վարչապետը և ԵՀ նախագահը քննարկել են հայ-թուրքական հարաբերություններին, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն առընչվող հարցերի լայն շրջանակ: Միաժամանակ, Զրուցակիցները համակարծիք են եղել այն հարցում, որ լիարժեք եվրաինտեգրումը զգալիորեն վտանգված կլինի առանց տարածաշրջանում առկա հիմնախնդիրների կարգավորման: Այս համատեքստում դիտելով նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, կողմերը նշել են, որ միայն կայուն խաղաղության, բազմակողմ տարածաշրջանային համագործակցության հաստատման միջոցով է հնարավոր Հարավային Կովկասի տնտեսական վերականգնումն ու առաջընթացը: Պարոն Ռոմանո Պրոդին ընդծել է, որ Եվրամիությունը մտադիր չէ կարգավորման հարցում միջնորդի դեր ստանձնել, սակայան երկխոսությանն աջակցելու, խնդրի լուծման ուղղությամբ լուրջ ջանքեր կներդնի:

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ