Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 23 մայիսի 2019

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է IFAD-ի տարածաշրջանային տնօրենին

Մայիսի 23-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ /IFAD) Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի, Հյուսիսային Աֆրիկայի և Եվրոպայի երկրների տարածաշրջանային տնօրեն Խալիդա Բուզարի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել հիմնադրամի հետ ձևավորված համագործակցությունը՝ ուղղված Հայաստանում գյուղական տարածքների զարգացմանը: Տիգրան Ավինյանը հույս է հայտնել, որ ԳԶՄՀ-ի կողմից հետագայում ևս կիրականացվեն նոր ծրագրեր՝ ընդգծելով, որ կառավարությունը պատրաստակամ է ցուցաբերելու համակողմանի աջակցություն հիմնադրամի գործունեությանը:

Իր հերթին Խալիդա Բուզարը նշել է, որ Հայաստանը դիտվում է որպես նորարակական նախաձեռնությունների երկիր, որտեղ ԳԶՄՀ-ի կողմից իրականացվող ծրագրերի արդյունքները օրինակ են ծառայում այլ երկրների համար:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ԳԶՄՀ-ի ֆինանսավորմամբ առկա ծրագրերի ընթացքին և դրանց հետագա իրագործմանը: Քննարկվել են պետական կառավարման ոլորտի բարեփոխումների համատեքստում ԳԶՄՀ-ի հետ հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում գյուղատնտեսական զարգացման նախաձեռնությունների համակարգման արդյունավետության բարձրացման շուրջ: Երկուստեք կարևորվել է համատեղ ջանքերով անհրաժեշտ մեխանիզմների ստեղծումը, որոնք թույլ կտան ապահովել Հայաստանի գյուղական տարածքների զարգացման ծրագրերի իրականացման շարունակականությունը:

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ