Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 6 դեկտեմբերի 2018

Կայացավ ընտրությունների նախապատրաստման հարցերի համակարգմանը նվիրված հերթական հանդիպումը




Այսօր ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ տեղի ունեցավ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման հարցերին նվիրված համակարգող խմբի հերթական հանդիպումը։

Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քեսլերը, Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Շվեդիայի Թագավորության գործերի հավատարմատար Մարտին Ֆրեդերիկսոնը, Հայաստանում ՄԱԿ մշտական ներկայացուցիչ, ՄԱԶԾ համակարգող Շոմբի Շարփը, ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ԱՄՆ ՄԶԳ տնօրենի տեղակալ Ադամ Ստեֆանը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և դեսպանատների այլ ներկայացուցիչներ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ամփոփ ներկայացրեց ԿԸՀ կողմից օրենսդրությամբ սահմանված գործառույթների իրականացման ընթացքն ու արդյունքները՝ վստահեցնելով, որ առաջիկա ընտրությունների նախապատրաստման առումով ԿԸՀ-ին, նաև միջազգային գործընկերների աջակցությամբ, հաջողվել է պատրաստվել հավուր պատշաճի։

Պարոն Սվիտալսկին, բարձր գնահատելով ընտրական գործընթացի կազմակերպման պատասխանատուների և հատկապես ԿԸՀ աշխատանքը, այս կարճ ժամանակահատվածում ընտրությունների նախապատրաստելու Հայաստանյան փորձը հիրավի օրինակելի համարեց։ Հայաստանում ՄԱԿ մշտական ներկայացուցիչ, ՄԱԶԾ համակարգող Շոմբի Շարփը ընդհանուր գծերով ներկայացրեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման գործում միջազգային տարբեր գործընկերների հետ իրականացվող աշխատանքի համակարգման ընթացքը։ Պարոն Շարփն ընգծեց կառավարության բարձր պատրաստակամությունն ու ամենօրյա ջանքերը նախապատրաստական աշխատանքները լավագույնս կազմակերպելու հարցում։

Միջազգային գործընկերները միակարծիք էին, որ այս ընտրությունների ընթացքում երկրում առաջին անգամ անցկացված քաղաքական դեբատները լրջագույն ձեռքբերում են Հայաստանի ժողովրդի կողմից տեղեկացված ընտրություն կատարելու համար և Հայաստանում նշանավորում են նոր և ավելի բարձր քաղաքական մշակույթի մեկնարկը։

Արարատ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց բոլոր միջազգային գործընկերներին աջակցության, նվիրումի և արդյունավետ աշխատանքի համար։ Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը կարևորեց նաև երկրում միջազգային և տեղական դիտորդական առաքելությունների մեծաթիվ ներկայության փաստը։ Պարոն Միրզոյանն արձանագրեց, որ ունենալով նույն օրենսդրական կարգավորիչ շրջանակը և նույն ինստիտուտները, մեկ տարվա տարբերությամբ հնարավոր է ունենալ արմատապես այլ պատկեր, ինչը բացառապես պայմանավորված է գործող կառավարության իրական ժողովրդավարական երկիր կառուցելու քաղաքական կամքի առկայությամբ։

 

Դեկտեմբեր 2018
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 

-

Արխիվ