Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 5 դեկտեմբերի 2018

Իտալացի սենատորների պատվիրակությունը Հայաստանում է



Այսօր ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն ընդունեց Իտալիայի Սենատի փոխնախագահ տիկին Պաոլա Տավերնայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին սենատորներ Ջիանլուկա Կաստալդին, Վիտո Վատուոնեն, Մաուրո Դել Բարբան և Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն։ Հայաստան այցելած սենատորները միջազգային դիտորդական առաքելության կազմում դիտարկելու են դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները։

 

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը հյուրերին ներկայացրեց Հայաստանում ընթացող ընտրական գործընթացը և պատասխանեց նրանց հարցերին։ Արարատ Միրզոյանը մասնավորապես նշեց, որ ժողավրդավարության իմիտացիան և ընտրական գործընթացների վրա ապօրինի ազդեցություններն ու ընտրությունների արդյունքների կեղծումը Հայաստանում այլևս տեղ չունեն, և որ ՀՀ նոր իշխանություններն այսուհետ ևս գործադրելու են բոլոր ջանքերը Հայաստանում իրական ժողովրդավարական ինստիտուտների կայացման ուղղությամբ։

 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան նաև Ընտրական օրենսգրքի կառավարության առաջարկած փոփոխություններին, կանանց և տղամարդկանց համար հավասար պայմանների ապահովմանը, ինչպես նաև հայ-իտալական երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների ամրապնդմանն առնչվող հարցերին։

Կարծիք հայտնելով, որ երկրում իշխանությունը հուսալի ձեռքերում է՝ պատվիրակության անդամները հաջողություն մաղթեցին Հայաստանի ժողովրդին և նոր քաղաքական ուժին երկրի զարգացման բարդ և պատասխանատու գործում։

 

Դեկտեմբեր 2018
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 

-

Արխիվ