Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 25 մայիսի 2018

Փոխվարչապետ Մհերի Գրիգորյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին:
Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործունեությունն ու Հայաստանի կայուն զարգացման համար կարևոր ոլորտներում իրականացված աշխատանքները:
Շնորհակալություն հայտնելով Մհեր Գրիգորյանին ընդունելության և բարի խոսքերի համար՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողը շնորհավորել է նրան փոխվարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Շոմբի Շարփը ներկայացրել է կառավարության հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքն ու դեռևս մշակման փուլում գտնվող նախագծերը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ և ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի կողմից իրականացված հյուսիսային սահմանակետերի արդիականացման ծրագրի շուրջ, ինչպես նաև քննարկել են այդ հաջողված փորձի հիման վրա նմանատիպ ծրագիր իրականացնել Մեղրիի անցակետի արդիականացման նպատակով, որի ուղղությամբ արդեն իսկ տարվում են նախապատրաստական աշխատանքներ:
Քննարկվել է նաև ՄԱԿ-ի կողմից մշակված մոդուլային դպրոցների կիրառման հնարավորությունը՝ որպես սեյսմակայուն, էներգախնայող և բազմաֆունկցիոնալ դպրոցական արդիական տիպային շինություններ։
Փոխվարչապետը և ՄԱԿ-ի մշտական համակարգողը երկուստեք պատրաստակամություն են հայտնել համատեղ աշխատելու՝ երկրի զարգացմանը միտված ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ