Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 6 հուլիսի 2018

Մեզ համար առավել արդիական է մեկ սկզբունք, որ ցանկացած նոր ֆինանսական ներգրավում պետք է օգտագործվի մաքսիմալ արդյունավետ և նպատակային. Մհեր Գրիգորյան

 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Տնօրենների խորհրդի անդամ Սյուրկանի Կասիմի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի համագործակցությունը Ասիական զարգացման բանկի հետ դժվար է թերագնահատել, ինչը, ըստ փոխվարչապետի, վերաբերում է ոչ միայն ֆինանսական աջակցությանը, այլև ԱԶԲ-ի փորձագիտական ներուժին: Մհեր Գրիգորյանը վստահեցրել է, որ նոր կառավարության համար կարևորագույն խնդիր է ֆինանսական աջակցությունից զատ փորձագիտական ներուժ ստանալն ու կուտակված փորձի փոխանակումը: Փոխվարչապետի համոզմամբ՝ շատ դեպքերում ֆինանսական ռեսուրսները արդյունավետ հնարավոր չէ օգտագործել, եթե չկա զուգահեռ փորձագիտական համագործակցություն և տեղեկատվության փոխանակում: «Մեզ համար առավել արդիական է մեկ սկզբունք, որ ցանկացած նոր ֆինանսական ներգրավում պետք է օգտագործվի մաքսիմալ արդյունավետ և նպատակային: Ակնհայտ է, որ միայն արդյունավետ օգտագործված միջոցներն են նպաստում տնտեսության զարգացմանը և սոցիալական վերելակի աշխատանքին»,-ասել է փոխվարչապետ Գրիգորյանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ասիական զարգացման բանկի Տնօրենների խորհրդի անդամ Սյուրկանի Կասիմը փոխվարչապետին ներկայացրել է ԱԶԲ-ում տեղի ունեցած վերջին զարգացումներն ու բանկի հետագա գործունեության բարելավմանն ուղղված գաղափարները: Սյուրկանի Կասիմը նշել է, որ ԱԶԲ-ն այժմ գտնվում է փոխակերպման գործընթացում և պարզապես վարկատուից վերածվում է գիտելիքահեն վարկատուի: Նա ընդգծել է, որ ներկա պայմաններում երկրների կայուն զարգացման համար վարկերի հետ մեկտեղ պետք է տրամադրել գիտելիք և ավելացնել ծրագրերի կառավարման ընթացքում գիտելիքի բաղադրիչը: Այս առումով, ըստ Սյուրկանի Կասիմի, ԱԶԲ-ն բարելավում է գիտելիք տրամադրելու իր հարթակները և աշխատանքներ իրականացնում անձնակազմի կատարելագործման ուղղությամբ:
Զրուցակիցները երկուստեք բարձր են գնահատել Հայաստանում ԱԶԲ գրասենյակի գործունեությունն ու կարևորել կառավարության հետ շարունակական համագործակցությունը՝ ի նպաստ երկրի զարգացման:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ