Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 19 հունվարի 2018

Կարեն Կարապետյանը ծանոթացել է ջրային տնտեսության պետական կոմիտեի գործունեության արդյունքներին








Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:
Կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը զեկուցել է, որ 2017-ին 2016-ի համեմատ ոռոգվող հողատարածքներն ավելացել են 8 հազար 930 հեկտարով կամ աճը կազմել է 9,2 տոկոս՝ հասնելով 97 հազար 470 հեկտարի: Նրա խոսքով, նախորդ տարին ջրի սակավության առումով վերջին հարյուրամյակի ընթացքում եղել է վատագույններից, իսկ 2016-ը համարվել է լավագուն տարիներից մեկը: Հարությունյանն ընդգծել է, որ այդ առումով 2017-ի վատ տարում 2016-ի համեմատ ապահովվել է ջրամատակարարման 28 տոկոսի աճ՝ 1 մլն 130 խմ չափով, ոռոգվող հողատարածքները մեկ հեկտարի մասով 5130 խմ-ից հասցվել են 6001 խմ-ի: 2017-ին ջրամատակարարման հասույթը 2016-ի համեմատ ավելացել է 1 մլրդ 420 մլն դրամով, հավաքագրումները՝ 380 մլն դրամով: Կոմիտեի նախագահի տեղեկացմամբ, 2017-ին հավաքագրման ծավալը կազմել է 4 մլրդ 150 մլն դրամ, ինչը կոմիտեի պատմության ընթացքում հավաքագրման առավելագուն չափն է: Մեխանիկական ջրարտադրության մասով 2017-ը համեմատվել է նմանատիպ երաշտային՝ 2014 թվականի հետ, 1 խմ մեխանիկական ջրի արտադրության վրա ծախսվել է 0,11 կվտ/ժ-ով ավելի քիչ էլեկտրաէներգիա, ինչը գումարային տեսքով կազմել է 1 մլրդ 160 մլն դրամ:
Ի պատասխան վարչապետի հարցի՝ պատասխանատուները նշել են, որ 2018-ին խնդիր է դրվել հանրապետության ոռոգելի հողատարածքների թիվը հասցնել 110 հազար հեկտարի:
«Առաջարկս հետևյալն է. նպատակը, որը դնում եք՝ չդնեք այնպես, որ հետո 102 տոկոսով կատարեք: Կատարեք 92, 87 տոկոսով, բայց նպատակը բարձր սահմանեք: Մինչև սեզոնի սկսելը հստակ ձևակերպեք, յուրաքանչյուր ՋՕԸ-ի առջև դրեք իր խնդիրը, ամեն ՋՕԸ-ի տնօրեն պետք է իմանա այս տարի որքանով ավելի պայմանագիր պետք է բերի: Ջրի կորուստը պետք է նորմատիվով հաստատվի, ինչի համար յուրաքանչյուր ՋՕԸ-ն իր նորմատիվը պետք է ունենա, հաշվիչները պետք է մուտքի, ելքի վրա դրված լինեն: Այս առումով, անհրաժեշտ է մաքսիմալ օգտագործել դրամաշնորհային ծրագրերը, յուրաքանչյուր ՋՕԸ պետք է տարանջատված լինի, նրանց կոնֆիգուրացիան պետք է այնպես լինի, որ իր կառավարման դաշտը մաքսիմալ հաշվարկելի լինի: Պարզ խնդիր է, հեշտ խնդիր չէ, բայց անլուծելի որևէ բան չկա: Այնպես որ, ձեզնից ակնկալում ենք ծրագիր: Մենք գյուղատնտեսություն չենք զարգացնելու, եթե ՋՕԸ-երի համակարգում ռեֆորմ չանենք»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Զեկուցվել է, որ ջրի հաշվառման համակարգի բարելավման նպատակով առաջնային կերպով նախատեսվում է ներդնել 2100 ջարափիչ սարք: «Դրանք պետք է ներդրվեն փուլ առ փուլ, պարզ է՝ վերջում մենք հաշվառման ամբողջ դաշտը պետք է փակենք»,- նշել է վարչապետը:
Անդրադառնալով պոմպակայանների գործունեությանը՝ կառավարության ղեկավարն առաջարկել է դիտարկել դրանք նաև մասնավորին կառավարման հանձնելու հնարավորությունը: «Ջրային կառավարման համակարգում շատ կտրուկ, հստակ ձևակերպում եք խնդիրը: Մինչև սեզոնի մեկնարկը ձեզ մոտ արտակարգ իրավիճակ է: Այստեղ ձեզնից սպասում ենք հեղափոխություն: Մինչև տարեվերջ պետք է ունենաք ծրագիր, թե մեր վաղվա ՋՕԸ-ն ինչ է լինելու»,- նշել է Կարեն Կարապետյանը:
Տեղեկացվել է, որ արդեն իսկ առկա են ներդրողներ, որոնք հետաքրքրված են պոմպակայանների կառավարմամբ:
Արսեն Հարությունյանը զեկուցել է նաև, որ կոմիտեն ունի երկու պիլոտային ծրագիր, որոնցով նախատեսվում է 500-ական հեկտար, մեկը՝ Բաղրամյան-Նորակերտ հատվածում, մյուսը՝ Վեդու ջրամբարի հարակից տարածքում ներդնել կաթիլային ոռոգման համակարգեր: Կոմիտեի նախագահի համոզմամբ, արդյունքը միանգամից տեսանելի կլինի և արդեն գյուղացիական տնտեսություններն էլ քայլ առ քայլ կսկսեն աշխատանքներ իրականացնել այս ուղղությամբ: Վարչապետը հանձնարարել է այս հարցում սերտորեն համագործակցել Գյուղատնտեսության նախարարության հետ:
Խոսելով ջրամբարաշինության մասին՝ Կարեն Կարապետյանը խնդիր է դրել 2018-ի ընթացքում պետություն-մասնավոր ձևաչափով կազմել 2-3 ջրամբարի կառուցման առաջարկ:
Անդրադարձ է կատարվել մասնագիտացված օպերատորի կողմից չսպասարկվող ՀՀ 579 բնակավայրերում պատշաճ մակարդակի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների ապահովման խնդրին: Դիմելով «Վեոլիա Ջուր» ընկերության ղեկավարությանը՝ վարչապետ Կարապետյանն ընդգծել է, որ այս ուղղությամբ կառավարությունը պատրաստ է քննարկել ճկուն առաջարկներ: Կարեն Կարապետյանն ընկերությանն առաջարկել է սեղմ ժամկետում վերլուծություններ կատարել, մշակել համապատասխան բիզնես մոդել և այն ներկայացնել քննարկման:
Քննարկվել են նաև ջրային ռեսուրսների կառավարմանը, կայանների տեխնիկական վիճակին, վերանորոգման աշխատանքներին, ջրամբարները սնուցող կայանների խնդիրների կարգավորմանը, ջրի կորուստների նվազեցմանը վերաբերող հարցեր: Զեկուցվել է, որ ընթացիկ տարում նախատեսվում է ջրային կառավարման համակարգում իրականացնել շուրջ 25 մլրդ դրամի ծրագրեր:
Ամփոփելով՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է. «2017-ը կոմիտեի համար համարում եմ գույքագրման, ախտորոշման, խնդիրները վերջնական հասկանալու, ծայրահեղ պայմանները ռեալ կառավարելու տարի, որը ձեզ հնարավորություն է ընձեռում, որպեսզի 2018-ին կառավարման որակը էապես փոխենք»:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ