Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

Բաժանորդագրություն










Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հետադարձ կապ պատասխանատուների հետ
iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Էլ. կառավարում

Տառատեսակներ

«Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման հայկական համակարգչային տառատեսակները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Պաշտոնական լրահոս

Հինգշաբթի, 9 Նոյեմբեր 2017

Վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը լուրջ ռիսկեր է առաջացնում. վարչապետը համապատասխան հանձնարարական է տվել








Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը հանձնարարական է տվել վարչական կարգով բողոքարկումների որակի բարձրացման անհրաժեշտության վերաբերյալ:
«Վարչական կարգով վարչական ակտերի բողոքարկումը, ի տարբերության դատական կարգով բողոքարկման, իրականացվում է առանց որևէ վճարների և անհամեմատ ավելի կարճ ժամանակահատվածում։ Սակայն իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ վարչական ակտերը մեծամասամբ բողոքարկվում են ոչ թե վարչական, այլ դատական կարգով։ Խնդիրը հատկապես պայմանավորված է վարչական կարգով բողոքարկումների դեպքերում՝ կայացված որոշումների հիմնականում անբավարար պատճառաբանվածության, բողոքարկման քննության ամբողջականության ապահովման գործնական բացերով։ Միաժամանակ՝ վարչական կարգով մերժված բողոքները հաճախ բավարարվում են դատական քննության արդյունքում։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ վարչական դատարանում 2017 թվականի նոյեմբեր ամսվա դրությամբ քննության փուլում է գտնվում շուրջ 9,200 գործ։ 2017 թվականի նոյեմբեր ամսին վարչական դատարան հանձնված գործերով առաջին դատական նիստի օր նշանակվում է, ըստ էության, 2018 թվականի հունվար ամսին, իսկ վերաքննիչ վարչական դատարան հանձնված գործերով դատաքննություն է նշանակվում 2019 թվականին»,-նշել է վարչապետը և հավելել, որ վարչական դատարանի նման ծանրաբեռնվածությունը լուրջ ռիսկեր է առաջացնում մարդկանց արդար դատաքննության իրավունքի մատչելիության, ինչպես նաև գործարար միջավայրի պաշտպանվածության տեսանկյունից։ Այդ նպատակով կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ արդարադատության, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, ՀՀ գյուղատնտեսության նախարարներին, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին, Ոստիկանության պետին և առաջարկել Երևանի քաղաքապետին՝ 2-ամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել վարչական ակտերի՝ վարչական կարգով բողոքարկումների որակի, պատճառաբանվածության, արդյունավետության և թափանցիկության բարձրացմանն ուղղված առաջարկություններ:

 

Լրացուցիչ միջոցներ կուղղվեն սրտի վիրահատության ծառայությունների մատուցմանը


ՀՀ քաղաքացիներին անվճար և արտոնյալ պայմաններով սրտի վիրահատության ծառայությունների հասանելիությունն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ, նախատեսվում է նվազեցնել որոշ ծրագրերի ընդհանուր միջոցները և դրանք ուղղել սրտի վիրահատության ծառայությունների մատուցմանը, քանի որ տարեցտարի պահպանվում է դրանց հրատապությունը և փաստացի գերակատարումների մեծ ծավալը։ Նախատեսվում է նվազագույնի հասցնել բյուջետային միջոցների հաշվին ցածր արդյունավետությամբ ծրագրերի իրականացումը: Առաջարկվում է նվազեցումների հաշվին «Սրտի վիրահատության ծառայություններ» ծրագրի ընդհանուր միջոցներն ավելացնել 194,477.6 հազար ՀՀ դրամով, որի շրջանակում մինչև 2017 թ. ավարտը հնարավոր կլինի փոխհատուցել լրացուցիչ 220 սրտի վիրահատություն: Ի պատասխան վարչապետի հարցին՝ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշել է, որ սրտի վիրահատության ծառայությունների գների նվազեցման առումով աշխատանքները շարունակվում են: Ըստ նախարարի՝ նախատեսվում է դեկտեմբերի սկզբներին առաջարկել գնային նոր բանաձև, որը կիրառության մեջ կդրվի հունվարից:
Կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով նախատեսվում է Հայաստանում վերահսկել մարդու պապիլոմավիրուսով պայմանավորված վարակների առաջացումը: Մասնավորապես, որպես արգանդի վզիկի քաղցկեղի համալիր միջոցառումների առաջնային օղակ, կանխարգելել արգանդի վզիկի քաղցկեղի զարգացումը՝ նպաստելով կանանց շրջանում արգանդի վզիկի քաղցկեղի հիվանդացության և մահացության կրճատմանը: Հիմնավորման համաձայն, Հայաստանում 13 տարեկան աղջիկների շրջանում մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի ներդրումով հնարավորություն կընձեռվի ամբողջական դարձնել արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պայքարի համալիր կանխարգելիչ միջոցառումները: Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքը (ԳԱՎԻ) հավանություն է տվել ՀՀ առողջապահության նախարարության ծրագրային առաջարկին: ԳԱՎԻ-ն Հայաստանին կտրամադրի պատվաստանյութը և պատվաստումների օժանդակ պարագաները երկու տարվա ընթացքում, ինչպես նաև ներդրման համար նախապատրաստական միջոցառումների մի մասի ծախսերը:

 

Կապահովվի պետություն–մասնավոր հատված համագործակցության համար որակական նոր հարթություն


Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության պետություն-մասնավոր գործընկերության քաղաքականություն» փաստաթղթին: Նույն որոշմամբ հանձնարարվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել փաստաթղթից բխող օրենքի նախագիծը: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ կառավարությունն ստանձնել է պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) ձևաչափով գործարքների ամբողջական, համակարգային մոտեցման և Հայաստանում դրանց իրականացման համար ամուր հիմքերի մշակման հանձնառություն: Կառավարության նպատակն է մասնավոր հատվածի ուժեղ կողմերի և հնարավորությունների համախմբման միջոցով նպաստել տնտեսական և սոցիալական զարգացմանը Հայաստանում, միաժամանակ ժամանակակից տեխնոլոգիաների ներգրավման, երկկողմ պարտավորությունների սահմանման և ռիսկերի բաշխման միջոցով խթանել միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող հայկական ընկերությունների կայացումը։ Բացի այդ, ՊՄԳ կիրառումը հնարավորություն կտա նպաստել երկրի ենթակառուցվածքների զարգացմանը, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմանը, մասնավոր հատվածի ֆինանսական և ոչ միայն ֆինանսական հնարավորությունների կենտրոնացմանը, պետություն-մասնավոր հատված երկխոսության արդյունավետ իրագործմանն ու ապահովմանը:
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ: Ըստ այդմ առաջարկվում է առևտրական կցորդների և առևտրական ներկայացուցչությունների ղեկավարներ պաշտոններում նշանակել նաև տնտեսության տարբեր ոլորտներում ձեռնարկատիրական գործունեության փորձ ունեցող անձանց։ Փոփոխությամբ նախատեսվում է դաշտն ավելի ընդլայնել և հնարավորություն ընձեռել, որ առևտրական ներկայացուցիչ նշանակվի նաև մասնավոր հատվածից, ովքեր կունենան որոշակի ձեռնարկատիրական փորձ:


Էլեկտրոնային հսկողություն՝ պրոբացիայի շահառուների նկատմամբ


Պրոբացիայի շահառուների նկատմամբ էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրը սահմանել է Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման և ֆինանսավորման կարգը: Այն հնարավորություն կտա լուծելու քրեական վարույթի մինչդատական և դատական քննության, ինչպես նաև պատժի կատարման փուլերում պրոբացիայի շահառուների նկատմամբ էլեկտրոնային հսկողություն իրականացնելու ընթացքում առաջացող հնարավոր խնդիրները, պարզելու պրոբացիայի շահառուի գտնվելու վայրը, տեղաշարժը, վարքագիծը և դատական ակտով սահմանված սահմանափակումների պահպանումը: Հիմնավորման համաձայն, որոշ երկրներում էլեկտրոնային մոնիթորինգի կիրառման հետ կապված ծախսերն ամբողջությամբ հոգում է պետությունը, մյուսներում՝ սարքը կրող կասկածյալը, մեղադրյալը կամ դատապարտյալը վճարում է ծառայության համար (մասամբ կամ ամբողջությամբ): Որոշմամբ նախատեսվել է, որ էլեկտրոնային հսկողության ծառայությունները կարող են իրականացվել թե՛ պետբյուջեի, թե՛ պրոբացիայի շահառուի միջոցների հաշվին: Այդ հարցը քննարկելու և որոշելու է դատարանը՝ հաշվի առնելով տվյալ անձի գույքային դրությունը:

 

Օրենսդրական նախաձեռնություններ

 

Կպարզեցվի էներգետիկայի բնագավառում ինքնավար արտադրողների գործունեության իրականացման վարչարարությունը
Գործադիրը հավանություն է տվել ««Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Օրինագծերով առաջարկվող փոփոխությունները և լրացումներն ուղղված են էներգետիկայի բնագավառում ինքնավար արտադրողների գործունեության իրականացման վարչարարության պարզեցմանը և գործող մեխանիզմների կատարելագործմանը: Օրինագծերի փաթեթով առաջարկվում է, մասնավորապես, հատուցման ոչ ենթակա ծավալը հավասարեցնել տարվա ընթացքում մյուս կողմից ստացված (հանձնված) էլեկտրական էներգիայի ծավալին: Առաջարկվում է սահմանել, որ տարվա արդյունքներով արևային էլեկտրակայանների կողմից հատուցման ոչ ենթակա էլեկտրաէներգիայի ծավալից ավելի առաքված էլեկտրական էներգիան բաշխման լիցենզիա ունեցող անձը ձեռք է բերում հանձնաժողովի կողմից արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայանների համար սահմանված գործող սակագներից ամենացածր սակագնին հավասար` վերոհիշյալ 50 տոկոսի չափից ցածր լինելու դեպքում: Օրինագծերի ընդունման արդյունքում միջնաժամկետ հեռանկարում էներգետիկ համակարգում կստեղծվեն նորագույն և մաքուր («կանաչ») տեխնոլոգիաների կիրառմամբ արտադրական մի շարք նոր հզորություններ, այդ թվում՝ արևային էներգիայի կիրառմամբ, որոնք զգալիորեն կթեթևացնեն էներգետիկ համակարգում գործող արտադրական հզորությունների բեռը` նվազեցնելով կախվածությունը ներկրվող ածխաջրածնային վառելիքներից: Այդպիսով կդիվերսիֆիկացվի ՀՀ տնտեսությունը` էներգակիրների մատակարարման այլընտրանքային ուղիների ապահովման և նորագույն տեխնոլոգիաների կիրառման տեսակետից, կբարձրանա էներգետիկ անկախության աստիճանը:
Նախատեսվում է կատարելագործել հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների կատարման գործող համակարգը
Հավանության է արժանացել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Օրինագծի կարգավորման նպատակը հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների կատարման գործող համակարգը կատարելագործելն է: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել, որ հարկ վճարողները հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումները 2017 թ. համար նույնպես կարող են կատարել գծային մեթոդով:
Գործադիրը հավանություն է տվել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» և հարակից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ՀՀ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգը համապատասխանեցնել առկա միջազգային պահանջներին։ Օրինագծերով նախատեսվում է սահմանել զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց պատկանող գույքի սառեցման պարտականություն, անշարժ գույքի առուվաճառքի գործարքների մասով համապատասխան շեմից բարձր կանխիկ եղանակով իրականացվող վճարումների սահմանափակում և այլն:
Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել նաև «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:


Կփոխհատուցվի սիրիահայ 302 ուսանողների վարձը


ՀՀ կառավարությունը 20 մլն ՀՀ դրամ կհատկացնի սիրիահայ 73 ուսանողների վարձավճարի 60 տոկոսը փոխհատուցելու նպատակով: Հիմնավորման համաձայն, ներկայումս ուսման վարձի փոխհատուցման կարիք ունեն 302 սիրիահայ ուսանող, որոնց ուսման վարձը կազմում է 194,198.400 ՀՀ դրամ: Մնացած ուսանողների ուսման վարձի փոխհատուցումը կկատարվի «Հայկական բարեգործական ընդհանուր միության» և «Գալուստ Գյուլբենկյանի» հատկացած միջոցներով:
«Աուտիզմ և զարգացման խանգարումներ ունեցող երեխաներ»-ի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն, հաշվի առնելով Հայաստանում աուտիզմի տարածման չափերը և աուտիզմով երեխաների հասունացման գործոնը, անհրաժեշտ է դարձել դեռահաս և մեծահասակ աուտիստների կրթության և զբաղվածության ցերեկային կենտրոնի վերանորոգումը, որի համար անհրաժեշտ գումարը կհատկացվի «Մասնագիտացված հանրակրթական ուսուցում» ծրագրով նախատեսված միջոցների խնայողություններից:
Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով նախատեսվում է ՀՀ 2017 թ. պետբյուջեով կրթության և սոցիալական պաշտպանության ոլորտների գծով նախատեսված ծախսերի ծավալների ճշգրտում, և դրա շնորհիվ այդ ծախսերի ֆինանսավորման համար պետբյուջեով նախատեսված միջոցների ազատվող մասի հաշվին ՀՀ 2017 թ. պետբյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի համալրում շուրջ 1,456.1 մլն դրամով: Որոշման համաձայն՝ սոցիալական պաշտպանության ոլորտի երեխաների շուրջօրյա խնամքի բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների շրջանավարտները կստանան հասանելիք միանվագ դրամական օգնությունը, «Վարդենիսի նյարդահոգեբանական տունինտերատ» ՊՈԱԿ-ի առանձին բաժանմունքները կապահովվեն բնականոն ջեռուցմամբ:

 

Միջազգային համագործակցություն. կդյուրացվի Հայաստանի և Դանիայի միջև վիզային ռեժիմը


Կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրի նպատակն է դյուրացնել վիզաների տրամադրումը ՀՀ քաղաքացիներին 180 օրվա յուրաքանչյուր ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավելի ժամանակահատվածով որոշակի նպատակով Դանիայի Թագավորությունում և Շենգենյան գոտու այլ անդամ պետություններում գտնվելու համար:
Հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության` ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև 80 մլն եվրո արժողությամբ բազմաոլորտ քաղաքականության վրա հիմնված վարկային համաձայնագրի» նախագծին: 80 մլն եվրոն տրամադրվում է երկու տրանշով՝ 2017 և 2018թթ. համար 40-ական մլն եվրո գումարի չափով: Ըստ համաձայնագրի՝ տոկոսադրույքը ֆիքսվող է (այն ֆիքսվում է յուրաքանչյուր տրանշի համար), պարտավորության վճարը կազմում է 0.25 տոկոս՝ վարկի չօգտագործված գումարի նկատմամբ, մայր գումարի մարման ժամկետը՝ 15 տարի, արտոնյալ ժամկետը՝ 5 տարի: Միջոցները կուղղվեն Հայաստանի ջրային և կոշտ թափոնների ոլորտներում բարեփոխումների գործընթացի բարելավմանը և գյուղատնտեսության ոլորտում գյուղատնտեսական ապահովագրությունների մեխանիզմի իրագործմանը:
 

 

Գյումրիում հյուրանոցային նոր համալիր և սպասարկման կենտրոններ կկառուցվեն


Կառավարության որոշմամբ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի նախկին «Շիրակ» հյուրանոցի վթարային շենքի ապամոնտաժումից հետո մնացած շինությունը և դրա սպասարկման համար նախատեսված հողամասը սեփականության իրավունքով կտրամադրվի «Բասենի Գովք» ՍՊԸ-ին` տարածքում հյուրանոցային համալիրի, առևտրային կենտրոնի և սննդի սպասարկման վայրի կառուցման նպատակով: Հիմնավորման համաձայն, ՀՀ վարչապետի մոտ կայացած մարզային ներդրումային ծրագրերի քննարկման արդյունքներով հավանության է արժանացել Գյումրի քաղաքում հյուրանոցային համալիրի, առևտրային կենտրոնի և սննդի սպասարկման վայրի կառուցման ներդրումային ծրագիրը: Ծրագրով նախատեսվում է նախկին «Շիրակ» հյուրանոցի և նրան հարող տարածքում կառուցել նոր հյուրանոցային համալիր և սպասարկման կենտրոններ: Ծրագրով նախատեսվում է շուրջ 1 մլրդ ՀՀ դրամի ներդրում և 100-150 աշխատատեղերի ստեղծում: Ընկերությունը պայմանագրով նախատեսված աշխատանքները երեք տարվա ընթացքում չավարտելու դեպքում տարածքը կվերադարձնի:
Հավանության է արժանացել ՀՀ 2018-2020 թթ. տարածքային զարգացման գործառնական ծրագիրը (ՏԶԳԾ), որը նպատակաուղղված է Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության արդյունավետ իրականացմանը: Ծրագիրը մշակվել է որպես հետևողական բարեփոխումների տարր՝ հանրապետության ավելի արդյունավետ և հավասարակշռված տարածքային զարգացման համար: ՏԶԳԾ նախատեսում է տարածքային և տեղական մակարդակի ներդրումների և զարգացման ծրագրերում ներգրավել ու ակտիվացնել տեղական դերակատարներին, առաջին հերթին տեղական ինքնակառավարման մարմիններին՝ որպես ծրագրի առաջարկողներ և իրականացնողներ՝ ծրագրերի մրցունակ հայտադիմումների ներքո:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով համայնքների զարգացման ծրագրերին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին հանձնարարել է, որ մինչև տարեվերջ համայնքները վերանայեն, թարմացնեն իրենց զարգացման մեկամյա ծրագրերը: «Մեկ բան է 1 տարի առաջվա գրածը, մեկ այլ՝ այժմյանը: Անհրաժեշտ է թարմ աչքով նայել. այն հորիզոնը, որը դրել ենք, մի փոքր այլ կերպ դիտարկել: Եկեք մտածենք, մեր այդ հանձնարարականն ու առաջարկը համայնքներին նորից թարմացնենք: Առաջին՝ դիտարկում անել տարվա մեջ նախատեսված ծրագրերը կատարված են, թե՝ ոչ: Երկրոդ՝ վերլուծել՝ արդյոք համայնքները խոշորացման արդյունքում հինգ տարվա զարգացման ծրագրերը վերանայելու խնդիր ունեն: Արդյունքում կունենանք աշխատանքային, իրատեսական, թարմ կետեր ներառող աշխատանքային փաստաթուղթ»,- ասել է կառավարության ղեկավարը:
Կառավարության մեկ այլ որոշմամբ գյուղատնտեսության մեջ ավելի քան 20 տարի օգտագործվող հողամասերը կհաշվառվեն որպես գյուղատնտեսական նշանակության հողեր, իսկ անտառային տնտեսության մեջ օգտագործվող հողերը՝ որպես անտառային հողեր: Արդյունքում կկարգավորվի հողօգտագործումը ՀՀ Սյունիքի մարզի Նորաշենիկ համայնքի վարչական տարածքում, կճշտվի համայնքի հողային հաշվեկշիռը, կհստակեցվեն նաև համայնքի կադաստրային քարտեզում առկա անճշտությունները: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշել է, որ նման անճշտություններ առկա են նաև այլ համայքներում: Կարևորելով այդ գործընթաց՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ անհրաժեշտ է սահմանել դրա իրականացման հստակ ժամանակացույց, քանի որ առկա է բազմաթիվ բազային տվյալների ճշգրտման խնդիր:


Այլ որոշումներ


Գործադիրի որոշմամբ Արմեն Կարապետյանը նշանակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ղեկավար։
Կառավարության մեկ այլ որոշմամբ թույլատրել է «Վելբեկ-ԱՄ» ՍՊԸ-ին «Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործողի կարգավիճակով գործունեություն ծավալելը: Ընկերությունը նախատեսում է «ՌԱՕ Մարս» տարածքում ստեղծել ժամանակակից տվյալների կենտրոն (data center)։ Ծրագրի շրջանակում իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար, առաջին երկու տարում կստեղծվի 7 նոր աշխատատեղ` 150 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով, իսկ հետագայում՝ 10-ից ավելի նոր աշխատատեղ: Հինգ տարվա ընթացքում նախատեսվում է, որ արտահանման ծավալները կկազմեն մոտ 5,1 մլն ԱՄՆ դոլար։
Գործադիրը որոշել է Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակում որոշ տարածքների, գույքային իրավունքի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու: Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի նպատակն է վերակառուցել և արդիականացնել Հայաստանը Վրաստանի հետ կապող շուրջ 90 կմ ընդհանուր երկարությամբ հիմնական տարանցիկ մայրուղին:


 

Նոյեմբեր 2017
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 

-

Արխիվ