Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

Բաժանորդագրություն










Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հետադարձ կապ պատասխանատուների հետ
iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Էլ. կառավարում

Տառատեսակներ

«Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման հայկական համակարգչային տառատեսակները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Պաշտոնական լրահոս

Երեքշաբթի, 7 Նոյեմբերի 2017

«Եվրոպայի խորհրդի հետ մեր հարաբերությունները կշարունակվեն խորանալ՝ համաձայն ՀՀ ստանձնած հանձնառությունների և քաղաքական պարտավորությունների». ՀՀ վարչապետն ընդունել է ԵԽԽՎ համազեկուցողներին





Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի անդամներ, ԵԽԽՎ համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին:
Վարչապետը կարևորել է համազեկուցողների պարբերական այցերը Հայաստան, որոնք թույլ են տալիս քննարկել մեր երկրում ընթացող բարեփոխումները և ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։ «Եվրոպայի խորհրդին անդամակցությունից ի վեր Հայաստանն ակտիվ ներգրավված է եղել կառույցի և դրա տարբեր մարմինների աշխատանքներում: Մենք բարձր ենք գնահատում մեր համագործակցությունը և շնորհակալ ենք ԵԽ-ին՝ փորձագիտական աջակցության համար, այդ թվում՝ նաև օրենսդրական բարեփոխումների փաթեթների մշակման գործում: Կարծում եմ, որ Հայաստանը մեծ ճանապարհ է անցել այդ պարտավորությունների կատարման ուղղությամբ, ինչի մասին են վկայում ԵԽԽՎ և ԵԽ նախարարների կոմիտեի կողմից իրականացվող մոնիթորինգի արդյունքները», - ասել է Կարեն Կարապետյանը:
ԵԽԽՎ համազեկուցողներ Ալան Միլը և Ջուզեպպե Գալատին համակարծիք են եղել, որ Հայաստանը բավական կարճ ժամկետում բավական երկար ուղի է անցել՝ նշելով, որ համապետական ընտրություններից հետո երկիրը փոփոխությունների և զարգացումների հաջորդ փուլն է թևակոխել:
Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանադրական բարեփոխումներով պայմանավորված գործընթացներին, ընտրական բարեփոխումներին ու կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցեր: Կարեն Կարապետյանը ներկայացրել է այս ուղղություններով կատարված և կատարվող աշխատանքները, որոնց նպատակը վերոնշյալ գործընթացների արդյունավետ ու սահուն կազմակերպումն է: Վարչապետը նշել է, որ հակակոռուպցիոն պայքարը ՀՀ կառավարության մշտական ուշադրության կենտրոնում է, և բացի կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ կոնկրետ քայլերից, մի շարք ձեռքբերումներ են արձանագրվել նաև օրենսդրական դաշտում: Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում կառավարության ղեկավարը կարևորել է Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) և Փողերի լվացման հարցով կոմիտեի հետ (ՄԱՆԻՎԱԼ) առարկայական համագործակցությունը: Կարեն Կարապետյանը տեղեկացրել է նաև, որ ներկայում մշակման փուլում է գտնվում ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2018-2023 թթ. ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը:
Վարչապետն անդրադարձել է նաև տարբեր ինտեգրացիոն միավորումների և առանձին երկրների հետ տնտեսական համագործակցության հնարավորություններին, խոսել բիզնես միջավայրի բարելավման, ներդրումային ակտիվության խթանման և ներդրումների ներգրավման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: «Մեր գլխավոր նպատակը յուրաքանչյուր ներդրողին՝ թե´ տեղական, թե´ օտարերկրյա, իր գործունեության համար անհրաժեշտ բոլոր պայմաններով ապահովելն է: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում բիզնես միջավայրին, արձանագրում ենք, որ վերջին մեկ տարում ունենք դրական արդյունքներ, բայց գիտենք նաև թույլ կետերը և աշխատում ենք դրանք վերացնելու ուղղությամբ»,- նշել է Կարեն Կարապետյանը:
ԵԽԽՎ համազեկուցողները ողջունել են Հայաստանի կառավարության կողմից տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումները: «Կարելի է երկու բանի համար շնորհակալություն հայտնել՝ նախ, այն արժանապատիվ և լուրջ մոտեցման համար, որ ձեր երկիրը ցուցաբերում է Սիրիայից փախստականների, մասնավորապես, սփյուռքահայերի հոսքի առումով: Մենք երախտապարտ ենք դրա համար. դա օրինակ է, որից այլ ազգերը կարող են սովորել և որի վրա կարող են հիմնվել: Եվրոպայի խորհրդի անունից էլ շնորհակալ ենք ձեզ այն աշխատանքի համար, որը Եվրոպայում կատարում են ՀՀ դիվանագետներն ու ներկայացուցիչները, ԵԽԽՎ-ում ձեր պատվիրակությունը: Մենք կարող ենք հավաստիացնել, որ կշարունակենք օժանդակել ձեզ, որպեսզի ձեզ երազած նոր Հայաստանը կառուցելու ճանապարհին այդ տեմպը պահպանեք», - իր խոսքում ասել է Ալան Միլը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել գնահատականի և աջակցության պատրաստակամության համար՝ նշելով. «Եվրոպայի խորհրդի հետ մեր հարաբերությունները կշարունակվեն խորանալ՝ համաձայն մեր կողմից ստանձնած հանձնառությունների և քաղաքական պարտավորությունների: Դրանց աննախապայման իրականացումը կնպաստի երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ընդլայնմանը՝ որպես կայուն բաղադրիչներ մեր անվտանգության և կայուն զարգացման համար»:
 

Նոյեմբեր 2017
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 

-

Արխիվ