Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 22 մարտի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հրավիրել է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նիստ, որտեղ վարչապետը կարևորել է հանձնաժողովի ավելի ակտիվ, արդյունավետ աշխատանքի անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ այսուհետ տնտեսության տարբեր ոլորտների գծով ճյուղային նախարարությունների և գերատեսչությունների առանձին-առանձին փոխգործակցությունը պետք է համակարգված դարձնել: Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ հանձնաժողովի աշխատանքը մշտապես գտնվելու է երկրի նախագահի և վարչապետի ուշադրության կենտրոնում: Ըստ նրա, Հայաստանի ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ, կարևորվող քաղաքական հարաբերությունների սերտացումից բացի չպետք է մոռանալ տնտեսական կապերը՝ նկատի առնելով երկուստեք հետաքրքրությունն ու շահագրգռությունը հայաստանյան տնտեսության մե5 ռուսական կապիտալի ներգրավման հարցում: Այս առումով, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հույս է հայտնել, որ հանձնաժողովի նորանշանակ նախագահ՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը կկարողանա իր առջև դրված խնդիրները հստակ իրագործել: Հանձնաժողովի նախագահը, շնորհակալություն հայտնելով վարչապետին նշանակման համար, վստահեցրել է, որ այդպես էլ կլինի: Այնուհետև հանձնաժողովի անդամները ներկայացրել են յուրաքանչյուրն իր ոլորտի հետ կապված խնդիրներն ու ծրագրերը:
Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ