Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 28 հունիսի 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ողջույնի խոսքը գրողների համահայկական երկրորդ համաժողովի մասնակիցներին





Համաժողովի հարգելի մասնակիցներ և հյուրեր,  



Ողջունում եմ գրողների համահայկական երկրորդ համաժողովի անցկացումը Երևանում, որն այս տարի համընկնում է Հայաստանի գրողների միության հիմնադրման 70-ամյակի հետ: Մեր ազգի պատմական ճակատագրի արտացոլումը լինելով, հայ մշակույթն ու գրականությունը ևս դարեր շարունակ բաժանված են եղել արևմտահայ, արևելահայ, Հայոց մեծ եղեռնից հետո էլ՝ սփյուռքահայ հատվածների: Սակայն երբեք չի մարել արհեստական այդ անջրպետները վերացնելու, ժողովրդի հոգևոր-մշակութային միասնականությունը վերականգնելու ձգտումը: Այսօր, երբ արդեն ավելի քան մեկ տասնամյակ հայոց անկախ պետականությունն իրականություն է, երբ տարեցտարի մեծ ջանքեր են գործադրվում այն ամրապնդելու և հզորացնելու, համազգային այդ երազանքի իրագործումն առավել իրատեսական է դառնում: Երկրի տնտեսական առաջընթացը, ժողովրդի սոցիալական, կենցաղային հիմնախնդիրների աստիճանական լուծմանն ուղղված պետական ռազմավարական ու միջնաժամկետ ծրագրերի իրագործումը, լուրջ հնարավորություններ են ստեղծում միաժամանակ ուշադրությունը սևեռելու հոգևոր-մշակութային ոլորտին: Կարծում եմ, վերջին տարիներին այս միտումը բավականաչափ զգալի է: Այդ նպատակով առաջիկայում նախատեսվում է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համազգային փառատոնի անցկացումը Երևանում: Վստահ եմ, որ համահայկական գրական այս համաժողովը ևս իր զգալի ներդրումը կունենա մեր հոգևոր-մշակութային արժեքների միասնության ամրապնդման գործում, իբրև համամարդկային արժեք, քանի որ ինչպես նշում է մեծ արվեստագետը` մշակույթները, եթե համամարդկային չեն, մշակույթ չեն, և չեն կարող և չպետք է ճամփորդեն հայրենիքների և ժամանակների միջով, քանի որ արվեստը ժամանակավորից պատմություն է պահանջում և հավերժականից ներկայություն, համամարդկայինից ստույգ հայեցիություն է պահանջում և հայեցիից համամարդկայնություն:



Հաջողություն եմ մաղթում համաժողովին, ստեղծագործական արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ հայրենի պետության և սփյուռքի կապերի սերտացման, համազգային իղձերի իրականացման:

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ