Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 22 մարտի 2017

Կարեն Կարապետյանը ծանոթացել է Արարատի մարզի արտադրական ձեռնարկությունների ծրագրերին










Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Արարատի մարզ: Կարեն Կարապետյանն այցելել է «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ» ձեռնարկություն, շրջայցի ընթացքում ծանոթացել ընկերության արտադրական գործունեությանը, ծխախոտի մշակման գործընթացին, պիտակների և ծխախոտի տուփերի արտադրությանը: Ձեռնարկությունում աշխատում է 580 մարդ, միջինը՝ 140 հազար դրամ աշխատավարձով: 2016 թ. ընթացքում Հայաստանում և Արցախում աճեցվել է 705 հա ծխախոտային հումք, ինչի արդյունքում մթերվել է 8.5 հազար տոննա: Նախորդ տարվա ընթացքում ընկերության արտադրանքն ավելացել է 10 տոկոսով: Տեղական արտադրության ծխախոտն արտահանվում է 20-ից ավելի երկրներ՝ ԱՊՀ, Միջին Արևելք և Եվրոպա: Արտահանման ծավալն ավելացել է 30 տոկոսով, իսկ վերջին 6 տարվա ընթացքում՝ 40 անգամ:
Կարեն Կարապետյանը եղել է նաև Մասիս քաղաքի «Ոսկե կացին» հայ-իրանական սպանդանոցում, որը շահագործման է հանձնվել 2015 թվականին: Սպանդանոցի կառուցման նպատակով ներդրվել է շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար: Ներկայում սպանդանոցն ունի 1 հոսքագիծ, որն աշխատում է 1 հերթափոխով, (ունի 3 հերթափոխով աշխատելու հնարավորություն): Տեղեկացվել է, որ սպանդանոցում աշխատում է 100 մարդ: 1 հերթափոխում սպանդի են ենթարկվում մինչև 650 գլուխ ոչխար և գառ, որից ստացվում է 10-11 տոննա մսեղիք: Սպանդից գոյացած ենթամթերքները մշակվում են: Ստացված մորթին հանձնվում է Մասիսում գործող հայ-իտալական ընկերությանը, որտեղ մշակման է ենթարկվում և արտահանվում Իտալիա: Սպանդանոցն ունի մսեղիքի փաթեթավորման արտադրամաս, որտեղ այն սառեցվում և պաղեցվում է: Ներկայում պաղեցված մսեղիքն արտահանվում է ԻԻՀ, սակայն պահանջարկ կա նաև Արաբական Էմիրություններից և նախատեսվում է աշխատողների քանակը հասցնել 250-ի: Վարչապետը կարևորել է Հայաստանում ժամանակակից սպանդանոցների առկայությունը՝ սննդի անվտանգության ապահովման և անասնապահության զարգացման խթանման առումով: Սպանդանոցի գործունեությունն ընդլայնելուն ուղղված ծրագիրը ներկայացվել է ՀՀ կառավարություն:
Գործադիրի ղեկավարը հանդիպել է գյուղմթերք մթերող կազմակերպությունների ղեկավարներին, որի ընթացքում քննարկվել են մթերման գործընթացին, ընկերությունների ծրագրերին և առկա խնդիրներին վերաբերող հարցեր: Վարչապետը հորդորել է արտադրությունն ընդլայնելու և նոր ծրագրեր իրականացնելու հետ կապված ներկայացնել հաշվարկելի և առարկայական առաջարկություններ: «Մեզ համար թիվ մեկ գործընկերը բիզնեսմենն է, որը ստեղծում է նոր աշխատատեղեր, հավելյալ արժեք և մեր խնդիրն է՝ նրա կողմից բարձրացվող հարցերին արագ արձագանքելն ու համապատասխան լուծումներ տալը», - ասել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ ներկայացվելիք բոլոր ծրագրերը մանրամասն կքննարկվեն կառավարությունում և կստանան համարժեք արձագանք:
Կարեն Կարապետյանը ծանոթացել է Արարատի ոսկու կորզման գործարանի գործունեությանը, ընթացիկ իրավիճակին, ցուցանիշներին և զարգացման ծրագրերին: «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի ներդրումների ծավալը Հայաստանում կազմել է 140 միլիոն դոլար: Արարատի գործարանում կառուցվել է «Ալբիոն» տեխնոլոգիական բլոկ, որն ապահովում է ոսկու կորզման ամենաբարձր մակարդակը՝ պահպանելով բնապահպանական չափանիշները: Հայաստանյան այս նախագիծը դարձել է տեխնոլոգիայի կիրառման առաջին փորձն աշխարհում: Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի արդիականացման արդյունքում աշխատատեղերի թիվը ավելացել է 130-ով: Ներկայում ընկերությունում աշխատում է 1058 մարդ: Արտադրական սեկտորի միջին աշխատավարձը կազմում է 233 հազար դրամ:
Վարչապետն Արարատի մարզ այցն ավարտել է Շահումյան համայնքում գտնվող «Գրինհաուզ» ջերմոցային համալիրում, որը հիմնադրվել է 2014 թվականին 50 հեկտար ջերմոցային լոլիկի և 30 հեկտար բողկի արտադրության նպատակով: Գործընկեր «Սպայկա» ընկերության աջակցությամբ 2014-2016 թթ. ներդրվել է ավելի քան 30 մլն դոլար, այս տարի ներդրվելու է ևս 20 մլն: 2017-ին համալիրում արտադրական բանջարեղենի՝ լոլիկ, սմբուկ, բադրջան, բիբար, բողկ, ծավալը ներկայիս 22 հազարի փոխարեն կազմելու է մոտ 40 հազար տոննա, որն ամբողջությամբ արտահանվելու է: Նշվել է նաև, որ 2017-ին Սպայկա ընկերության ընդհանուր ներդրումները ՀՀ գյուղատնտեսության և տրանսպորտի ոլորտում կազմելու է ավելի քան 80 մլն դոլար:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ