Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 29 հուլիսի 2015

Տեղի է ունեցել ՏՏ ոլորտի զարգացմանն աջակցող խորհրդի նիստ






Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի հերթական նիստը:
Օրակարգային առաջին հարցով խորհրդին է ներկայացվել «Հայաստանի միջազգային ճանաչման ուղեծիրը. ՏՏ ընկերությունների եվրոպական ավտովազք» խորագրով ծրագիրը, որին կմասնակցեն շուրջ 60 հայկական ընկերությունների ներկայացուցիչներ: Ծրագրի շրջանակում հայկական պատվիրակությունը կլինի եվրոպական 23 քաղաքում, այդ թվում Բրյուսելում, Բեռլինում, Մարսելում, Վարշավայում, Պրահայում, Սոֆիայում, և հանդիպումներ կանցկացնի ավելի քան 100 ընկերությունների և պետական մարմինների ներկայացուցիչների հետ: Զեկուցվել է, որ ծրագրի նպատակն է եվրոպական երկրներում ներկայացնել հայկական ՏՏ-ի ներուժն ու նորարարական հնարավորությունները, ուսումնասիրել նոր շուկաներ՝ հնարավոր համագործակցության համար, գործնականում ծանոթանալ այս բնագավառում եվրոպական երկրների զարգացման փորձին, նպաստել հայկական ՏՏ ոլորտի ճանաչելիության բարձրացմանը: Նախատեսվում է, որ ծրագիրը կիրականացվի ընթացիկ տարվա աշնանը և կտևի 45 օր: Վարչապետ Աբրահամյանը ողջունել է նախաձեռնությունը և կարևորել ծրագրի հաջող իրականացումը:
Օրակարգային հաջորդ հարցով անդրադարձ է կատարվել ՏՏ ոլորտի որակյալ մասնագետների, այդ թվում մենեջերների պատրաստման և կատարելագործման մեխանիզմներին ու հնարավորություններին: Նշվել է, որ ՀՀ-ում ոլորտն այսօր ունի բարձրակարգ մասնագետների մեծ պահանջարկ, ուստի անհրաժեշտ է նրանց պատրաստման ուղղությամբ ինչպես բուհերում, այնպես էլ ՏՏ ընկերություններում իրականացնել ավելի համակարգված և նպատակային աշխատանք: Քննարկման ընթացքում խորհրդի մասնակիցները ներկայացրել են իրենց կարծիքները, առաջարկություններն ու դիտարկումները, հաշվի առնելով նաև միջազգային փորձն ու առկա հնարավորությունները: Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների, մասնավոր հատվածի և բուհերի մասնագետների մասնակցությամբ ստեղծել համապատասխան աշխատանքային խումբ, որը մանրամասն կքննարկի որակյալ մասնագետների պատրաստման ուղղությամբ անհրաժեշտ քայլերը և կներկայացնի համապատասխան առաջարկություններ:
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև առաջիկայում ՏՏ ոլորտում նախատեսվող միջոցառումներին ու ծրագրերին: Մասնավորապես, զեկուցվել է, որ «Արմթեք-2015» ամենամյա համաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին Հայաստանում, 14-ին՝ Լեռնային Ղարաբաղում: Միաժամանակ, աշնանը կկայանա ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը: Կանցկացվեն նաև «ԴիջիԹեք էքսպո-2015» ցուցահանդեսը, Բիզնես ինովացիոն ֆորումը:
 

 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ