Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 25 հունիսի 2015

Հովիկ Աբրահամյանն ընդունել է Չեխիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Լյուբոմիր Զաորալեկի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը շնորհավորել է պարոն Զաորալեկին ՀՀ-ում Չեխիայի դեսպանության բացման առթիվ և հույս հայտնել, որ այն իր գործունեությամբ կնպաստի տարբեր ոլորտներում երկկողմ կապերի հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Հայաստանի և Չեխիայի միջև քաղաքական հարաբերությունների մակարդակը և կարևորել տնտեսության տարբեր ճյուղերում փոխգործակցության սերտացումն ու խորացումը: Կառավարության ղեկավարը կարևորել է նման փոխայցելությունների իրականացումը և համոզմունք հայտնել, որ դրանք նոր թափ կհաղորդեն երկկողմ կապերի ընդլայնմանը:
Միաժամանակ, զրուցակիցներն արդյունավետ են գնահատել ՀՀ վարչապետի՝ հունիսի սկզբներին Չեխիա կատարած պաշտոնական այցը, որի շրջանակում ձեռք են բերվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք պայմանավորվածություններ:
Խոսելով տնտեսական համագործակցության զարգացման մասին՝ կողմերը համոզմունք են հայտնել, որ առկա է համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման մեծ ներուժ: Դրա իրացման գործում վարչապետ Աբրահամյանը և Լյուբոմիր Զաորալեկը կարևորել են հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի և առևտրաարդյունաբերական պալատի ակտիվ գործունեությունը: Չեխիայի ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ մի խումբ չեխ գործարարներ հետաքրքրված են Հայաստանում տարբեր ծրագրերի իրականացմամբ, այդ թվում` էներգետիկայի, շինարարության, սննդի արդյունաբերության և այլ ոլորտներում:
Լյուբոմիր Զաորալեկն, անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին, նշել է, որ Չեխիան պատրաստ է իր օժանդակությունը ցուցաբերել դրանց հետագա զարգացմանն ու խորացմանը:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին: Չեխիայի ԱԳ նախարարը կարևորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը, բացառապես բանակցային ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև հայ-չեխական հարաբերություններին առնչվող մի շարք այլ հարցեր ևս:
 

 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ