Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 27 մարտի 2015

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ










Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Արմավիրի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Եղեգնուտ համայնքում գտնվող Արմավիրի թռչնաբուծական ֆաբրիկայում, ծանոթացել վերջինիս գործունեությանը և ներդրումային ծրագրերին:
2013 թվականին հիմնադրված ֆաբրիկան զբաղվում է թռչնամսի արտադրությամբ: Ֆաբրիկայի ղեկավարները տեղեկացրել են, որ ընթացիկ տարում ծրագրվում է թռչնամսի արտադրական ծավալները հասցնել 4 հազար տոննայի, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի կլինի 30 տոկոսով: Արտադրական ծավալներն ավելացնելու նպատակով վերջերս ֆաբրիկայում ներդրվել են ժամանակակից նոր սարքավորումներ, այդ թվում ինկուբատորներ, ինչի արդյունքում ֆաբրիկան այլևս ստիպված չի լինի թռչունները ներկրել արտերկրից: Ֆաբրիկայում կատարված ներդրումները գնահատվում են 5-6 մլն դոլար:
Լրագրողների հետ զրույցում վարչապետ Աբրահամյանը նշել է, որ թռչնաֆաբրիկայում կատարվել են լուրջ աշխատանքներ՝ թռչնամսի արտադրության ուղղությամբ: «Մենք պետք է խրախուսենք մեր արտադրողներին և հնարավորություն տանք, որպեսզի ավելացնեն արտադրական ծավալները, ինչը կստեղծի նոր աշխատատեղեր, ժողովորդին կապահովվի տեղական արտադրանքով: Հայաստանը տարեկան ներկրում է 30-31 հազար տոննա թռչնամիս, իսկ տեղում արտադրում 9 հազար 400 տոննա: Կարելի է ներմուծել քիչ և շատ արտադրել: Այդ նպատակով, կառավարությունը պատրաստակամ է աջակցել ներքին արտադրողին»,- նշել է վարչապետը:
Այնուհետև Հովիկ Աբրահամյանն Արմավիրի մարզպետարանում հանդիպել է մարզի համայնքների ղեկավարներին և հողօգտագործողներին: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ներկայացրել են գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստական ընթացքն ու կատարված միջոցառումները:
Գյուղնախարարը նշել է, որ պետական օժանդակության բոլոր ծրագրերը լինելու են շարունակական: Կառավարությունը գյուղացիական տնտեսություններին կտրամադրի ներկրված բարձրորակ հացահատիկային մշակաբույսերի սերմացուն, մատչելի գնով պարարտանյութը և դիզելային վառելիքը: Սերգո Կարապետյանը շեշտել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ այսուհետ գյուղացիական վարկերը չորս տոկոսի փոխարեն սուբսիդավորվելու են 6 տոկոսով, իսկ վարկերը կտրամադրվեն ապրիլի մեկից: Միաժամանակ, նախարարը նշել է, որ գարնան գյուղատնտեսական աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար համապատասխան միջոցառումներ են իրականացվել նաև ոռոգման համակարգում: Վարչապետի հանձնարարությամբ վերանորոգվել են նաև մի շարք խորքային հորեր: Սերգո Կարապետյանի խոսքով՝ համապատասխան քայլեր են իրականացվում նաև բերքի մթերման, իրացման և վերամշակման գործընթացը համակարգված և կազմակերպված կերպով իրականացնելու ուղղությամբ: Միաժամանակ, նախարարը նշել է, որ կառավարությունը լինելու է գյուղացիների կողքին՝ ծագող խնդիրներին շուտափույթ լուծում տալու համար: Այդ նպատակով նախարարությունում ստեղծվել է նաև թեժ գիծ:
Իր հերթին, Աշոտ Ղահրամանյանը նշել է, որ մարզում հաջողությամբ սկսվել են գյուղատնտեսական աշխատանքները: Ընթացի մեջ է կառավարության տրամադրած սերմացուն, պարարտանյութը և դիզվառելիքը գյուղացիներին հատկացնելու գործընթացը: Մարզպետն ընդգծել է, որ ստեղծվել են բոլոր պայմանները՝ գարնանացանը լավագույնս կազմակերպելու համար: Համապատասխան աշխատանքներ են տարվում նաև գյուղմթերքի արտահանման ծավալներն ավելացնելու ուղղությամբ:
Վարչապետը դրական է գնահատել ՀՀ գյուղնախարարության և Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից գարնանացանի կազմակերպման ուղղությամբ կատարված նախապատրաստական աշխատանքները: «Նկատեցինք, որ գյուղացիների մոտ որևէ լուրջ դժգոհություն չկա: Այս տարի գարնանացանի նախապատրաստական աշխատանքները սկսել ենք դեռևս հունվարից և շատ կարևոր է, որ գյուղացին ոռոգման ջրի խնդիր չունենա: Մեզ համար կարևոր էր տեսնել, որ Արմավիրը՝ որպես գյուղատնտեսական մարզ, պատրաստ է գյուղատնտեսական աշխատանքներին: Կատարվել են համապատասխան աշխատանքներ, որոնք դրական եմ գնահատում»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Միաժամանակ, կառավարության ղեկավարը կոչ է արել հողօգտագործողներին լոլիկի արտադրությունը հասցնել առավելագույնի, քանի որ այն ունի մեծ պահանջարկ: Վարչապետը նշել է, որ տարբեր գործիքակազմերով կառավարությունը պատրաստ է օժանդակել և՛ լոլիկ արտադրողներին, և՛ այն մթերող կազմակերպություններին: Հովիկ Աբրահամյանն արմավիրցիներին տեղեկացրել է նաև, որ Արմավիր-Երասխավան ավտոճանապարհի ասֆալտապատման աշխատանքները կսկվեն առաջիկայում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Արմավիրի մարզի համայնքներում ճանապարհաշինությանը, գազամատակարարմանը, ջրամատակարարմանը, ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ