Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 6 ապրիլի 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ Գագիկ Գագյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ:
 Վարչապետի մեկ այլ որոշմամբ Ալեքսանդր Ղուկասյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ:


* * *

Համառոտ կենսագրական տվյալներ

 Գագիկ Սիմոնի Գագյանը ծնվել է 1950թ. Երևան քաղաքում: 1973թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը՝ մեխանիկա մասնագիտությամբ: Տեխնիկական գիտությունների թեկանծու է, դոցենտ: Աշխատանքային գործունեությունն սկսել է 1967թ.-ից. աշխատել է Երևանի պետական համալսարանում, Իջևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, «Աստրո» գիտա-արտադրական օպտիկա-մեխանիկական միավորումում: 1994թ. ընտրվել է ՀՀ սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի անդամ: 1996-1999թթ. աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմում, իբրև սոցիալ-տնտեսական հարցերի գծով փորձագիտական ծառայության գլխավոր մասնագետ: 1999թ. եղել ՀՀ սեփականաշհորհման նախարարության բաժնի պետ, այնուհետ՝  2000թ. ՀՀ  պետական գույքի կառավարման նախարարության գլխավոր վարչության պետ: Մինչ նշանակումը եղել է ՀՀ պետական գույքի կառավարման վարչության մասնավորեցման վարչության պետ: Հայաստանի Հանրապետական Կուսակցության անդամ է: Ամուսնացած է, ունի մեկ երեխա: 

* * *

 Ալեքսանդր Գեորգիի Ղուկասյանը ծնվել է 1958թ. Երևան քաղաքում: 1981թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը՝ բուժական գործ մասնագիտությամբ: Աշխատանքային գործունեությունն սկսել է  1981թ.-ից. աշխատել է Աբովյանի շրջանային կենտրոնական հիվանդանոցում, Հանրապետական մաշկավեներական դիսպանսերում: Առողջապահության նախարարությունում տարբեր տարիների վարել է տարբեր պաշտոններ՝ բուժական վարչության տեսուչ, բուժկանխարգելիչ վարչության պետ, առողջապահության քաղաքականության և զարգացման ծրագրերի վարչության պետ: 1989-1991թթ. եղել է Մաշտոցի շրջգործկոմի առողջապահության բաժնի վարիչ, 1991-1994թթ՝ Երևանի վերականգնողական բուժման պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ, 1994-1995թթ. Երքաղգործկոմի առողջապահության վարչության պետի առաջին տեղակալ, 1995-1996թթ. Երևանի թիվ 1 կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ: Մինչ նշանակումը եղել է ՀՀ առողջապահության նախարարության Հանրապետական նարկոլոգիական կենտրոնի տնօրեն: «Օրինաց Երկիր» կուսակցության անդամ  է: Ամուսնացած է, ունի 2 երեխա:

 
 

 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ