Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 4 հուլիսի 2014

Վարչապետի հետ քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ համագործակցությամբ իրականացվելիք առաջիկա ծրագրերը



Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով գլխավոր տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ Հովիկ Աբրահամյանը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցության հետագա զարգացումն ու ամրապնդումը: «Հայաստանի կառավարությունը շահագրգռված է երկկողմ նոր ծրագրերի ներդրմամբ: Կառավարությունը հետևողական է լինելու յուրաքանչյուր ծրագրի հաջող իրականացման գործում»,- նշել է վարչապետը:
Ֆրենսիս Մալիժը նախ ներկայացրել է ՎԶԵԲ-ի կողմից մեր երկրում իրականացվող ծրագրերի ընթացքը և նշել, որ Եվրոպական բանկն առաջիկայում ևս պատրաստ է օժանդակել Հայաստանում բարեփոխումների իրականացմանը, այդ թվում ենթակառուցվածքների և էներգետիկ բնագավառների զարգացմանը: ՎԶԵԲ-ի Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով գլխավոր տնօրենը ողջունել է ՀՀ նոր կառավարության գործունեությունը՝ ուղղված գործարար միջավայրի բարելավմանը, տնտեսական հավասար պայմանների ներդրմանը և մենաշնորհների դեմ պայքարին:
Միաժամանակ, Ֆրենսիս Մալիժը տեղեկացրել է, որ ՎԶԵԲ-ն առաջիկայում պետք է հաստատի Հայաստանի հետ համագործակցության նոր ռազմավարությունը, որում հայկական կողմի հետ փոխգործակցությամբ կսահմանվեն երկկողմ առաջնահերթությունները:
Տեղեկացվել է, որ արդեն իսկ հաստատվել է Հայաստանին նոր դրամաշնորհի տրամադրման ծրագիրը, որն ուղղված է լինելու վերականգնողական էներգետիկայի բնագավառին:
Ֆրենսիս Մալիժը հայտնել է նաև, որ ՎԶԵԲ-ը պատրաստ է ներդրումներ իրականացնել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման, էներգաարդյունավետության բարձրացման և շրջակա միջավայրի բարելավման նպատակներով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը, այնուհետև ներկայացրել գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ կառավարության մոտեցումներն ու ծրագրերը:
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ