Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 5 հունիսի 2014

Վարչապետը Քուվեյթի դեսպանի հետ քննարկել է հայ-քուվեյթյան հարաբերությունների զարգացման հեռանկարները



Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդիին: Ողջունելով դեսպանին՝ Հովիկ Աբրահամյանը կարևորել է հայ-քուվեյթյան հարաբերությունների հետագա զարգացումն ու ընդլայնումը: «Որպես վարչապետ պատրաստ եմ անել հնարավորը՝ Հայաստանի և Քուվեյթի միջև քաղաքական, տնտեսական ու մշակութային հարաբերություններն ակտիվացնելու համար»,- նշել է կառավարության ղեկավարը: Վարչապետը դեսպանին է փոխանցել Քուվեյթի վարչապետ, Նորին Վսեմություն շեյխ Ջաբեր Մուբարաք ալ-Համադ Ալ Սաբահին Հայաստան այցելելու հրավերը և համոզմունք հայտնել, որ նման մակարդակի փոխայցելությունները կնպաստեն երկկողմ կապերի զարգացմանը: Այդ համատեքստում, կառավարության ղեկավարն ընդգծել է հայ-քուվեյթյան գործարար համաժողովի կազմակերպման անհրաժեշտությունը, ինչը նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև առկա տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը: Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ քուվեյթցի ներդրողների ներգրավումը մեր երկիր նրանց առջև կբացի նաև Եվրասիական միության՝ Բելառուսի, Ռուսաստանի և Ղազախստանի շուկաները:
Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդին, շնորհավորելով Հովիկ Աբրահամյանին կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նրան է փոխանցել Քուվեյթի վարչապետի ջերմ ողջույնները: Դեսպանը ևս կարևորել է երկկողմ փոխգործակցության զարգացումը և վարչապետին ներկայացրել երկու երկրների միջև ուղիղ չվերթերի կազմակերպման ուղղությամբ աշխատանքների ընթացքը: Նշվել է, որ դա իր հերթին կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, տնտեսական տարբեր ծրագրերի իրականացմանն ու երկու ժողովուրդների միջև շփումների ակտիվացմանը:
Միաժամանակ, Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդին խոստացել է Քուվեյթի ներդրումային հիմնադրամին մանրամասն ներկայացնել ՀՀ-ի՝ ՄՄ-ին անդամակցելու գործընթացը և ներդրողների համար բացվող հեռանկարները:
Իր հերթին, դեսպանը ևս Հովիկ Աբրահամյանին հրավիրել է Քուվեյթ:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ