Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 6 փետրվարի 2014


Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արմեն Հայրապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։

 

***
Արմեն Հայրապետյան

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
12 հուլիսի 1970 թ., ք. Արթիկ

Կրթություն
1987-1992 թթ. – Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, մասնագիտություն՝ աշխատանքի կազմակերպում և նորմավորում, տնտեսագետի որակավորում

Աշխատանքային գործունեություն
1994-1998 թթ. - «Հայխնայբանկի» Արարատի բաժանմունքի վարկային բաժնի ավագ տնտեսագետ
1998-1999 թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական բյուջեի եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետական տուրքերի և ոչ հարկային եկամուտների քաղաքականության բաժնի պետ
1999-2000 թթ. - ՀՀ ֆինանսների նախարարության պետական տուրքերի և ոչ հարկային եկամուտների քաղաքականության վարչության պետ
2000-2002 թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետական տուրքերի և ոչ հարկային եկամուտների քաղաքականության վարչության պետ
2002-2008 թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ
2008-2014 թ. - ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ
2014 թ. փետրվարի 5-ից՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Այլ տվյալներ
Ծառայել է ՀՀ զինված ուժերում: Տիրապետում է ռուսերենի, անգլերենի: Վերապատրաստվել է Ուզբեկստանում՝ «Տնտեսական միջավայրի կարգավորման մեթոդները», ՌԴ-ում (Մոսկվա)` «Տնտեսական և էկոլոգիական քաղաքականության գնահատման մեթոդները», Շվեդիայում (Գավլե)` «Հողերի և հարկման գնահատում», Գերմանիայում (Բեռլին)` «Մակրոտնտեսական կանխատեսում և բյուջետային պլանավորում», Ավստրիայում (Վիեննա)` «Մակրոտնտեսական վերլուծություն և քաղաքականություն», Ճապոնիայում՝ «Տնտեսական զարգացման քաղաքականություն: Կայուն աճի ռազմավարություններ», Վիեննայի Միացյալ ինստիտուտում՝ «Մակրոտնտեսական կառավարումը և ֆինանսական հատվածի հիմնահարցերը ճգնաժամերի ընթացքում», Երևանում՝ «Նախագծերի կառավարումը ձեռնարկությունում», Արժույթի միջազգային հիմնադրամում՝ «Ֆինանսական կայունությանը միտված տնտեսական քաղաքականություն» (Սեուլ), «Մակրոտնտեսական ախտորոշում» (Վաշինգտոն), «Միջնաժամկետ բյուջետային շրջանակներ, հարկաբյուջետային ազդակներ և քննարկումների տարբերակներ հարկաբյուջետային կայունությունն ապահովելու համար» (Վիեննա) թեմաներով:

Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
 

Նոյեմբեր 2018
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 

-

Արխիվ