Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

ԱՃԹՆ բազմաշահառու խմբի նիստեր

2017 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ ՀՀ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի նիստ, որի ընթացքում ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ի անդամները և խորհրդատուները քննարկեցին Հայաստանի Հանրապետության իրական սեփականատերերի բացահայտման ճանապարհային քարտեզը, ԲՇԽ-ն հաստատեց Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ-ի բաց տվյալների քաղաքականության հայեցակարգը և ՀՀ ԱՃԹՆ-ի ներդրման աշխատանքների 2017 թվականի 3-րդ եռամսյակի հաշվետվությունը:

Արձանագրություն – 06.12.2017թ.

ՀՀ ԱՃԹՆ-ի ներդրման աշխատանքների 2017թ. 3-րդ եռամսյակի հաշվետվություն


ՀՀ ԱՃԹՆ-ի բաց տվյալների քաղաքականության հայեցակարգ

2017 թվականի հոկտեմբերի 10-ին և 17-ին ՀՀ կառավարությունում տեղի ունեցան ՀՀ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի աշխատանքային նիստեր, որոնց ժամանակ ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ի անդամները և խորհրդատուները քննարկեցին Հայաստանի ԱՃԹՆ-ի առաջին զեկույցի նախնական ուսումնասիրության նախագծի վերաբերյալ մի շարք հարցեր:

Արձանագրություն – 10.10.2017թ.

Արձանագրություն – 17.10.2017թ.

 

2017 թվականի հուլիսի 18-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ ՀՀ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի նիստ, որի ընթացքում մեկնարկեց «Աջակցություն Հայաստանի կարողությունների բարելավմանը՝ ԱՃԹՆ-ն իրագործելու և ընդերքօգտագործման թույլտվությունների ու պայմանագրերի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման համար» ծրագիրը և ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ն հաստատեց ՀՀ ԱՃԹՆ-ի ներդրման աշխատանքների 2017 թվականի 2-րդ եռամսյակի հաշվետվությունն ու օգոստոս-հոկտեմբեր ամիսներին իրականացվելիք աշխատանքների ժամանակացույցը:

Արձանագրություն – 18.07.2017թ.

ՀՀ ԱՃԹՆ-ի ներդրման աշխատանքների 2017թ. 2-րդ եռամսյակի հաշվետվություն

ՀՀ ԱՃԹՆ-ի աշխատանքային ծրագրի իրականացման 2017թ. օգոստոս-հոկտեմբեր ամիսների ժամանակացույց


2017 թվականի մայիսի 5-ին ՀՀ կառավարությունում տեղի ունեցավ ՀՀ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի նիստ, որի ժամանակ ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ն հաստատեց ՀՀ ԱՃԹՆ-ի ներդրման աշխատանքների 2017 թվականի 1-ին եռամսյակի հաշվետվությունը, մայիս-հուլիս ամիսներին իրականացվելիք աշխատանքների ժամանակացույցը և աշխատանքային խմբերի կազմերը:

Արձանագրություն – 05.05.2017թ.

ՀՀ ԱՃԹՆ-ի ներդրման աշխատանքների 2017 թվականի 1-ին եռամսյակի հաշվետվություն

ՀՀ ԱՃԹՆ-ի աշխատանքային ծրագրի իրականացման 2017թ. մայիս-հուլիս ամիսների ժամանակացույցը և աշխատանքային խմբերի կազմերը

2016 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունում տեղի ունեցավ ՀՀ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի տարեվերջի նիստը, որի ժամանակ ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ն հաստատեց Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ ԲՇԽ-ի աշխատակարգը, Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ-ի 2017-2018 թվականների աշխատանքային ծրագիրը և Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ-ի թեկնածության հայտը:

Արձանագրություն - 26.12.2016թ.
 

2016 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ կառավարությունում տեղի ունեցավ ՀՀ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի առաջին պաշտոնական նիստը, որին հրավիրված էին Հայաստանում օտարերկյա դեսպանությունների, գործընկեր դոնոր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ հրավիրյալներ, զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչներ:

Արձանագրություն - 25.11.2016թ.
 

2016 թվականի հունիսի 27-ի ՀՀ կառավարությունում տեղի ունեցավ ՀՀ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի անդրանիկ նիստը, որի ընթացքում որոշվեց ԲՇԽ-ի առաջիկա աշխատանքների և Հայաստանի ԱՃԹՆ-ին անդամակցության հայտի ներկայացման ժամանակացույցը:

Արձանագրություն - 27.06.2016 թ.